Երբ. Սեպտեմբեր 2014 – Փետրվար 2015 Որտեղ.Գյումրի, Շիրակի մարզ Նպատակ. Աջակցել Գյումրու երիտասարդական կյանքի բարելավմանը` տեղական երիտասարդական քաղաքականության մշակման և զարգացման միջոցով: Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Գյումրու երիտասարդական խորհուրդ» ոչ-ֆորմալ փորձագիտական խմբի հետ համագործակցությամբ, իրականացրեց է «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» հետազոտական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Լիտվայի «Քաղաքականության հետազոտության ու վերլուծության ինստիտուտ»-ը անցկացրեց հետազոտություն` բացահայտելու Գյումրու երիտասադական քաղաքականության գերակայությունները և մշակելու տեղական երիտասարդական քաղաքականության իրականացման մեխանիզմներ: Ծրագրի ռազմավարական նպատակներն էին` 1. Բացահայտել Գյումրիում երիտասարդ...
Երբ. Դեկտեմբեր 5, 2014 Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը կամավորության միջազգային օրվա կապակցությամբ «Ղայդով նախաձեռնության» շրջանակներում հայտարարեց Շիրակի մարզում կամավորությունը և երիտասարդական նախաձեռնությունները խրախուսող գաղափարների մրցույթ: Մրցույթում հաղթեց Գոռ Ղազարյանի ներկայացրած «Թափառական երաժիշտներ» խորագիրը կրող նախաձեռնությունը: Գոռը և իր երաժիշտ ընկերները դեկտեմբերի 5-ին կազմակերպեցին «համերգ-հանգանակություն» Գյումրի քաղաքի Ռիժկով ճեմափողոցում: Երեք ժամ տևած հանգանակության շնորհիվ հավաքվեց 70.000 դրամ, որին ավելացվելու է ԵՆԿ ՀԿ-ի կողմից տրամադրած 50.000 դրամը և ամբողջ հասույթը փոխանցվելու է Գյումրու ուսումնական հաստատություններից որևէ մեկում սովորող ուսանողի ուսման վարձի վճարման համ...
YIC congratulates you on the occasion of the International Volunteering Day by wishing to multiple your endeavors and efforts to bring a positive impact on society, by devoting a small part of your day to the implementation of eminent volunteering activities, which can change human lives and bring considerable changes to the society. ...
ԵՆԿ ՀԿ-ն շնորհավորում է Կամավորության միջազգային օրվա կապակցությամբ` ցանկանալով բազմապատկել ձեր կամավորական ջանքերը հասարակությունում դրական ազդեցություն ունենալու նպատակով, յուրաքանչյուր օրվա մի փոքր մաս նվիրելու կամավորական վեհ գործունեության իրականացմանը, որը կարող է փոխել մարդկային կյանքերն ու զգալի փոոխություններ բերել հասարակությանը: ...
Ինչպես գիտեք «Ղայդով նախաձեռնություն» ծրագրի արդյունքում ԵՆԿ ՀԿ-ն իր աջակցությունը կցուցաբերի Gor Ghazaryan-ի «Թափառական երաժիշտներ» խորագիրը կրող գաղափարին:Դեկտեմբերի 5-ին ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում Գոռը և իր ընկերները կկազմակերպեն «համերգ-հանգանակություն» Գյումրի քաղաքի Ռիժկով ճեմափողոցում: Հավաքված գումարին կավելացվի ԵՆԿ ՀԿ-ի կողմից տրամադրված 50.000 դրամը, և ամբողջ հասույթը կփոխանցվի մեկ ուսանողի՝ ուսման վարձի վճարման համար:«Թափառական երաժիշտներ» ակցիան իրականացվում է ԵՆԿ ՀԿ «Ղայդով նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խրախուսել կամավորությունը և երիտասարդական նախաձեռնությունները Շիրակի մարզում:Մանրամասների համար կարող եք կապնվել Գոռի հետ gor.ghazaryan9@gmail.com էլ. հասցեով կամ +374 93 00-71-57 հեռախոսահամարով:Տեսնել ավելին ...
Կամավորության միջազգային օրվա կապակցությամբ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Ղայդով նախաձեռնության» շրջանակներում հայտարարում է կամավորությունը խրախուսող նախաձեռնությունների մրցույթ: «Ղայդով նախաձեռնության» նպատակն է խրախուսել կամավորությունը և երիտասարդական նախաձեռնությունները Շիրակի մարզում: Մրցույթին կարող են մասնակցել շիրակցի թասիբով և ջիգյարով անհատներ և ոչ-ֆորմալ խմբեր` անկախ տարիքից, ովքեր պատրաստակամ են ափալ-թափալ նախապատրաստվել, կազմակերպել և իրականացնել իրենց ղայդով, համով-հոտով ու թեթև նախաձեռնությունները, որի համար ԵՆԿ ՀԿ-ն կտրամադրի քանիմ մանեթ փարա` 50.000 դրամ: Գիտենք, որ գումարը էնքան էլ մեծ չէ, բայց թե ղուրբան Ձեր մեծ սրտին ու ղայդով նախաձեռնություններին: Ձեր ղայդին նախաձեռնությունը ներկայաց...
On the 30th of October a forum was held within the framework of "Gyumri Youth Policy Development" research programme.The aim of the forum was to present to the public the preliminary results of research conducted to identify youth policy priorities in Gyumri as well as the upcoming actions. ...
Հոկտեմբերի 30-ին «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» հետազոտական ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ֆորում:Ֆորումի նպատակն էր հանրությանը ներկայացնել Գյումրու երիտասարդական հիմնախնդիրների գերակայությունների շուրջ կատարված հետազոտության նախնական արդյունքները, ինչպես նաև առաջիկա գործողությունները: ...