20
Հնվ 2017
ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ՆՈՐ ԱԿՈՒՄԲ ԵՆԿ-ՈՒՄ
Գյումրու ԵՆԿ ՀԿ-ն սկսում է ֆրանսերենի նոր ակումբ` սկսնակ և խոսակցական մակարդակների համար ՝ հնարավորություն տալով բոլոր ցանկացողներին զարգացնելու իրենց ֆրանսերենի իմացությունը։
Ակումբը վարելու է ֆրանսերեն լեզվի մասնագետ Արևիկ Մխոյանը։
Եթե հետաքրքրված եք, ապա շտապեք դառնալ մեր նոր ակումբի անդամ՝ լրացնելով առցանց դիմում-հայտը մինչ հունվարի 28-ը։
Մասնակիցների հետ առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-ին ժամը 15:00-ին Գյումրու ԵՆԿ ՀԿ գրասենյակում (Շահումյան 69, Արևամանուկի շենք, առաջին հարկ)։
Հավելյալ հարցերի դեպքում, կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ՝ 095 91 91 97, 0312 6 94 97 հեռախոսահամարներով բացի կիրակի և երկուշաբթի օրերից։