ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ «ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ

1a4ea9_8ee7ddb620a247e89d7d322930f489f0-mv2 ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Rethinking, Cooperating, Sharing
ՎԱՅՐԸ՝ Մարսել, Ֆրանսիա
ՕՐԵՐԸ՝ նոյեմբերի 18-25, 2017

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է՝

  • Հնարավորություն ստեղծել հայ, թուրք, ֆրանսիացի և գերմանացի երիտասարդների համար՝ ճանաչելու միմյանց պատմությունը, մշակույթը, ավանդույթները, նույնական արժեքներն ու տարբերությունները՝ որպես փոխըմբռնման և բարեկամության հիմք՝ համատեղ աշխատանքի, միասին ապրելու և ընդհանուր փորձի հիման
    վրա։
  • Զարգացնել լրատվության և սոցիալական ցանցերի օգտագործման հմտությունները երիտասարդների մոտ, ծանոթացնել երկընտրանքային լրատվական գործիքներին՝ բլոգների, լուսանկարչության և սոցիալական մեդիայի օգտագործման միջոցով։
  • Խթանել միջմշակութային հաղորդակցությունը մասնակից երիտասարդների միջև՝ բարձրացնելով հանդուրժողականությունը և բարեկամական վերաբերմունքը միմյանց նկատմամբ։

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան, հասարակական ոլորտում ակտիվ երիտասարդներ և երիտասարդ առաջնորդներ, ովքեր պատրաստ են շարունակել համագործակցությունը և խթանել միջսահմանային երկխոսությունը հարևան երկրների երիտասարդների միջև։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է: 
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ օգոստոսի 23-ը, ժ. 18:00-ն:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել
ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):

Ծրագրի տեղեկատու