Տեղեկատվական կենտրոն Հայաստանում
«Erasmus+ երիտասարդություն և եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնների ցանցը ստեղծվել է 2017 թվականին:
Կենտրոնները գործում են արևելյան գործընկերության 6 երկրում և Ռուսաստանում: Այս երկրներից յուրաքանչյուրում կենտրոնների գործունեության համակարգման իրավասությունը մրցութային կարգով ստանձնում է տվյալ երկրի մեկ կազմակերպություն:
Հայաստանում Տեղեկատվական կենտրոնի գործունեության համակարգման լիազորությունը հանձնվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին:
Տեղեկատվական կենտրոնների ՆՊԱՏԱԿՆ է՝ տրամադրել տեղեկատվություն «Էրազմուս+ երիտասարդություն և եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի շրջանակներում երիտասարդներին ու երիտասարդական կազմակերպություններին ընձեռվող հնարավորությունների մասին, ինչպես նաև աջակցել շահագրգիռ կողմերին իրենց ծրագրերի իրականացման գործում:
Տեղեկատվական կենտրոնների ԽՆԴԻՐՆԵՐՆ են՝
- Ամրապնդել «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի շրջանակներում ակտիվ կազմակերպությունների միջև համագործակցությունը և ներգրավել նորերին՝ հատկապես սակավ հնարավորություններ ունեցող։
- Զարգացնել կազմակերպությունների կարողությունները՝ «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերում որակ ապահովող գործընկերներ դառնալու համար։
- Ներգրավել երիտասարդական քաղաքականություն իրականացնողներին «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերում և վերջիններիս իրազեկել միջազգային երիտասարդական համագործակցության մասին։
- Իրազեկել երիտասարդներին, հատկապես սակավ հնարավորություններ ունեցողներին, «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի հնարավորությունների մասին։
Տեղեկատվական կենտրոնների ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ՝
- Երիտասարդական կազմակերպություններ և երիտասարդական աշխատողներ
- Երիտասարդական քաղաքականություն իրականացնողներ և այլ ինստիտուցիոնալ շահագրգիռ կողմեր
- Երիտասարդներ
Տեղեկատվական կենտրոնները խորհրդատվություն են տրամադրում Էրազմուս+ ծրագրի հետևյալ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մասին՝
- Գ1: Շարժունակության ծրագրեր երիտասարդների համար
- Գ2: Կարողությունների զարգացում երիտասարդական ոլորտում (Արևելյան գործընկերության երիտասարդական պատուհան՝ EaP Youth Window)
- Գ3: Հանդիպումներ երիտասարդների և երիտասարդական ոլորտում որոշում կայացողների միջև
Տեղեկատվական կենտրոնների ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝
ՀԱՅԱՍՏԱՆ. «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն», Գյումրի
ՎՐԱՍՏԱՆ. «Դրոնի», Թբիլիսի
ԱԴՐԲԵՋԱՆ. «Առողջ Բանականության Երիտասարդական Կազմակերպություն», Սումգայիթ
ՄՈԼԴՈՎԱ. «Միլենիում», Քիշնև
ԲԵԼԱՌՈՒՍ. «Նախաձեռնությունների խթանման գրասենյակ», Մինսկ
ՈՒԿՐԱԻՆԱ. «Եվրանախաձեռնությունների կենտրոն», Սումի
ՌՈՒՍԱՍՏԱՆ. «Սֆերա», Նիժնի Նովգորոդ:
Հետևե՛ք տեղեկատվական կենտրոնի գործունեությանը սոցիալական մեդիայում` Facebook-ում և Instagram-ում,
Ինչպես նաև հետևյալ թվային նշագրերով (հեշթեգերով)՝ #ErasmusPlusEECA #ErasmusPlusEECA_Armenia #SolidarityCorps #InfoCentreArmenia