ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ «ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԼԱԲԵՐ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ
Մրցույթի առարկա․ Առաջնորդություն թեմայով դասընթացավար
Մրցույթի մասնակից․ Անհատ փորձագետ կամ իրավաբանական անձ
Պայմանագրի տեսակ․ Ծառայության մատուցում
Առաջադրանքի իրականացման ժամանակահատված․ 2024 և 2026
Աշխատանքային օրերի քանակ․ 14 օր (112 ժամ)
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հայտարարում է դասընթացավարի մրցույթ «Առաջնորդության լաբեր» բաղադրիչում (նախատեսված է 2024 և 2026 թվականների համար) ներգրավելու նպատակով։
Ի՞նչ է «Առաջնորդության լաբը»․
«Առաջնորդության լաբ»-ը 5-օրյա կրթական ճամբար է, որի նպատակն է խթանել ՀՀ բոլոր մարզերի և Երևանի 18-30 տարեկան երիտասարդների ներգրավածությունն իրենց համայնքների քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքին, ինչպես նաև զարգացնել Հայաստանի համայնքների երիտասարդների կարողությունները տեղական ինքնակառավարման և մասնակցային կառավարման ուղղություններով։
Աշխատանքային պարտականություններ․
- Մշակել ճամբարի կրթական մոդուլները, պատրաստել անհրաժեշտ ուսումնական նյութերը՝ համաձայն բաղադրիչի նպատակի ու թիրախային խմբի,
- Վարել դասընթացները ոչ-ֆորմալ ուսուցման մեթոդաբանությամբ և գործիքակազմով,
- Աջակցել մասնակիցներին՝ ստացած գիտելիքները և հմտությունները իրենց համայնքներում կիրառելու հարցում,
- Առաջարկել և կիրառել փոխանցված գիտելիքների ու հմտությունների գնահատման արդյունավետ մեթոդներ,
- Համագործակցել շահագրգիռ կողմերի, փորձագետների և այլ կազմակերպությունների հետ՝ որակյալ կրթական առաջարկներ ձևակերպելու համար,
Պահանջվող կարողություններ՝
- Դասընթացի թեմաների վերաբերյալ կուռ մասնագիտական գիտելիքներ,
- Երիտասարդական կամ ՔՀԿ ոլորտում որպես դասընթացավար աշխատելու առնվազն 5 տարվա փորձ,
- Ոչ-ֆորմալ ուսուցանման մեթոդաբանության և գործիքակազմի տիրապետում,
- Մասնակիցների համար ներառական կրթական միջավայր ստեղծելու կարողություն,
- Կրթական ճամբարի թեմաների վերաբերյալ ուսումնական ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման գործիքակազմի տիրապետում և փորձ,
- Թիմի հետ աշխատելու կարողություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ՝ ներառյալ բանավոր, գրավոր և միջանձնային հաղորդակցությունը,
- Համակարգչային գիտելիքներ (MS Word, Excel, PowerPoint, web applications),
Վճարում․
Ծառայության վճարումն իրականացվելու է ՀՀ դրամով՝ կատարողի կողմից ներկայացված օրական կատարված գործողությունների մասին վկայող թերթիկի (timesheet), իսկ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ նշված փաստաթղթին ի հավելումն ներկայացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի հիման վրա։
Ծառայության մեկ օրվա արժեքը կազմում է 140 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու վճարները։
Եվրո–ՀՀ դրամ փոխարժեքը կհաշվարկվի ծառայության մատուցման պայմանագրի կնքման պահին պատվիրատուի բանկում գործող փոխարժեքին համապատասխան:
Դիմելու կարգ․
Դիմելու համար պահանջներին համապատասխանող հավակնորդները պետք է youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն ուղեկցող նամակ՝ նշելով հաստիքի անվանումը, իրենց ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը, որը պետք է ներառի մրցույթի համար նշված կարողությունների վերաբերյալ հստակ տեղեկություններ, առցանց հղումներ:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. օգոստոսի 5-ը, ժամը 18:00-ն:
Հայտերի գնահատում․
Հայտերի գնահատումը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսի 7-ին։
Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդների դիմումները: Նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց–հանդիպում՝ տեսազանգի միջոցով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Մարիետա Գևորգյանի հետ՝ զանգահարելով +37498712733 հեռախոսահամարին կամ գրելով youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 18։00)։
Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2008 թվականին Գյումրիում՝ գործունեության հիմքում ունենալով երիտասարդական նախաձեռնությունների և ակտիվ մասնակցության խրախուսման միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացման ու համայնքի զարգացման գաղափարը։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: