ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ և ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Ք․Գյումրի, 22 նոյեմբեր, 2017թ․
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների իրականացման մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի ամփոփման համար
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը համատեղ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացնում են «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագիրը (2017թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2018թ. սեպտեմբերի 30-ը): Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակում:
Ծրագրի սկզբնական փուլում նախատեսվում է անցկացնել վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ։ Համապատասխան աշխատանքներն իրականացվող շինարարական կազմակերպություն ընտրելու համար հայտարարվել է բաց մրցույթ, որին կարող էին դիմել և՛ շինարարարական կազմակերպությունները, և՛ անհատ ձեռներեցները։
Մրցույթի հայտարարությունը տրվել է 2017թ․ հոկտեմբերի 7-ին, իսկ դիմելու վերջնաժամկետը եղել է նոյեմբերի 5-ը։
Հայտերը բացվել և գնահատող հանձնաժողովի կողմից գնահատվել են նոյեմբերի 22-ին, ժամը 16։30-ին։
ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄ՝
Հանձնաժողովի նախագահ՝
ԵՆԿ ՀԿ նախագահ, Ա․ Նաջարյան
Հանձնաժողովի անդամներ՝
ԵՆԿ ՀԿ ֆինանսների ղեկավար, Լ․Հակոբյան
ԵՆԿ ՀԿ ծրագրի ղեկավար, Կ․Տերտերյան
Հանձնաժողովի քարտուղար՝
ԵՆԿ ՀԿ ծրագրի ղեկավար, Գ․Առաքելյան
1․ Տեղեկություն հայտերի բացման վայրի մասին՝
Գյումրու«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն, Շահումյան 69, 3101, Գյումրի, Հայաստան
Օրակարգ
հայտերի բացման և գնահատման մասին
Գնահատող հանձնաժողովի նախագահ Ա․ Նաջարյանը նիստը հայտարարեց բացված և տեղեկացրեց, որ հայտերի ներկայացման վերջնաժամկետին հայտ են ներկայացրել հետևյալ մասնակիցները.
Կազմակերպության անուն | Հասցե |
«Անդրեասյանշին» ՍՊԸ | Ք․ Վանաձոր, Տավրոս 4 փ․, 2 նրբ․ 11/1 տն․ |
«Էլիտ Արման Շին» ՍՊԸ | Ք․ Գյումրի, Մ․Խորենացի, 6 շ․, բն․ 87 |
«Շինարար» ՍՊԸ | Ք․ Գյումրի, Երևանյան խճ․ 20 |
«Տիգրանշին» ՍՊԸ | Ք․ Վանաձոր, Վարդանանց 17 |
«Փարվանա» ԱԿ | Ախուրյան, Շիրակի մարզ |
«Մեծն Տարոն» ԱԿ | Ախուրյան, Շիրակի մարզ |
«ԲՆՎ» ՍՊԸ | Ք․ Իջևան, Ազատամարտիկների 4/20 |
«Վանիկ Գրիգորյան» Ա/Ձ | Ք․ Գյումրի, Մուշ 2 թ․, շ․ 8-1/1 |
«Ժորա Պողոսյան Համլետի» Ա/Ձ | Ք. Գյումրի, Մուշ 2 թ., շ. 6-1/11 |
2․Տվյալներ դիմորդների մասին
- Մրցույթի պահանջներին համապատասխան դիմումների քանակ՝ 9, որից՝
- ՍՊԸ (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն)՝ 5
- Ա/Կ՝ (արտադրական կոոպերատիվ)` 2
- Ա/Ձ՝ (անհատ ձեռներեց)` 2
- Տարածք այցելած և նախահաշիվ ներկայացրած մասնակիցների քանակ՝ 5, որոնք են՝ «Էլիտ Արման Շին» ՍՊԸ, «Փարվանա» ԱԿ, «Մեծն Տարոն» ԱԿ, «Վանիկ Գրիգորյան» Ա/Ձ, «Ժորա Պողոսյան Համլետի» Ա/Ձ։
3․ Տվյալներ՝ ծրարների կազմման և ներկայացման՝ մրցույթի պահանջներին համապատասխանության մասին
Մասնակիցների կողմից ներկայացված փաստաթղթերը կազմված են մրցույթով սահմանված պահանջներին համապատասխան։
4․ Յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը
Կազմակերպության անուն | Առաջարկվածգինըառանց ԱԱՀ /ՀՀ դրամ/ |
«Մեծն Տարոն» ԱԿ | 14.880.407 |
«Էլիտ Արման Շին» ՍՊԸ | 9.388.147 |
«Վանիկ Գրիգորյան» Ա/Ձ | 9.134.413 |
«Փարվանա» ԱԿ | 8.006.245 |
«Ժորա Պողոսյան Համլետի» Ա/Ձ | 6.739.205 |
5․«Գնումների մասին» ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն հանձնաժողովը որոշեց.
Մրցույթում հաղթող է ճանաչվում ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը՝ «ԺորաՊողոսյան Համլետի» Ա/Ձ-ն։ Հաղթող ճանաչված մասնակցի հետ սահմանված կարգով կկնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր։
Ընդունվել է որոշում՝ կողմ՝ 3, դեմ՝ 0։
Գնահատողներ՝
Հանձնաժողովի նախագահ՝
ԵՆԿ ՀԿ նախագահ Ա․ Նաջարյան
Հանձնաժողովի անդամներ՝
ԵՆԿ ՀԿ ֆինանսների ղեկավար Լ․Հակոբյան
ԵՆԿ ՀԿ ծրագրի ղեկավար Կ․Տերտերյան
Հանձնաժողովի քարտուղար՝
ԵՆԿ ՀԿ ծրագրի ղեկավար Գ․Առաքելյան