«ՍՊԻՏԱԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

«Սպիտակի երիտասարդների տունը» երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ և սկզբունքներով աշխատող Հայաստանում երկրորդ բաց երիտասարդական կենտրոնն է, որը հիմնադրվել է 2020 թվականին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Յունիսեֆ Հայաստանի և Սպիտակի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Բաց երիտասարդական կենտրոնը 13-ից 18 տարեկան պատանիներին տրամադրում է կրթական և ժամանցային ծառայություններ, որոնք միտված են բարձրացնելու պատանիների քաղաքացիական ակտիվությունն և բարեկեցությունը:

 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Կրթություն
  • Զբաղվածություն
  • Ժամանցի կազմակերպում
  • Առողջ ապրելակերպի խթանում
  • Մասնագիտական կողմնորոշում

ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Անհատական և/կամ խմբային երիտասարդական աշխատանք
  • Շարժական երիտասարդական աշխատանք
  • Խորհրդատվություն
  • Կրթական ակումբներ, աշխատարաններ և դասընթացներ
  • Ուսումնաճանաչողական այցեր
  • Էքսկուրսիաներ/արշավներ
  • Հանրային միջոցառումներ
  • Ժամանցային և ոչ-ֆորմալ միջոցառումներ

Կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններն անվճար են:




Երիտասարդական աշխատողների աջակցությամբ կենտրոնն առաջարկում է կրթվելու, ինքնաարտահայտվելու, ժամանակ անցկացնելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածք, որն ունի՝

  • Հանդիպումների սրահ՝ տեխնիկական հագեցվածությամբ
  • Համակարգիչներ՝ համացանցի հասանելիությամբ
  • Գրադարան
  • Ուսուցողական ու ժամանցային խաղեր
  • Խոհանոց
  • Բակ

 

 

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Ֆեյսբուք՝                           https://www.facebook.com/SpitakYouthHouse

Ինսթագրամ՝                     https://www.instagram.com/youthhousespitak/

Հեռախոսահամար՝           077 059197

Էլ.հասցե                            spitakyouthhouse@yic.am

Հասցե՝                                Շահումյան 105, Սպիտակ