«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳԻՐ
«Երիտասարդների քաղաք. զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացում երիտասարդների դերի բարձրացում» խորագրով ծրագիրը արդյունք է աշխարհի հինգ երկրներից՝ Հայաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Խորվաթիայից և Չեխիայից, երիտասարդակենտրոն կազմակերպությունների միջև համագործակցության, որոնք պատրաստակամություն են հայտնել տրամադրել երիտասարդներին ուսուցման և ինքադրսևորման հեռանկարներ: Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի դեկտեմբերից՝ Եվրահանձնաժողովի «Էրազմուս+» ծրագրի երիտասարդական ոլորտում կարողությունների զարգացման երկրորդ գործողության շրջանակներում, և շարունակվելու է մինչև 2021 թվականի նոյեմբեր:
Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների դերը և ներգրավվածությունը իրենց համայնքների հզորացման գործում՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացներում նրանց ակտիվորեն ներգրավելու միջոցով:
Ծրագրի խնդիրներն են՝
- Երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացումը՝ խթանելու երիտասարդների ձեռնարկատիրությունն ու համայնքային ակտիվ ներգրավվածությունը:
- Երիտասարդների կարողությունների զարգացումը և ինքնագնահատականի բարձրացումը՝ դարձնելու նրանց համայնքի տնտեսական զարգացման ակտիվ դերակատարների:
Ծրագրի արդյունքում նախատեսվում է ունենալ՝
- կարողությունների զարգացման դասընթացին մասնակցած 20 երիտասարդկան աշխատող, որոնք աջակցելու և զորացնելու են երիտասարդներին` իրենց համայնքների տնտեսական զարգացմանը խթանելու համար;
- 5 տեղայնացված մոդուլներ, որոնք կօգտագործվեն երիտասարդական աշխատողներից կողմից տեղական քոուչինգների ժամանակ՝ երիտասարդների ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու համար;
- 16-23 տարեկան առնվազն 60 երիտասարդ, որոնք ընդգրկվելով քոուչինգի մեջ, ստացել են համապատասխան հմտություններ՝ իրենց ձեռնարկատիրական մտածելակերպը զարգացնելու համար;
- երկու միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրեր քոուչինգներին մասնակցած 50 երիտասարդի մասնակցությամբ, որը հնարավորություն կընձեռի կիսվել իրենց փորձով և ձևավորել նորարական բիզնես գաղափարներ;
- երիտասարդական փոխանակման ծրագրերից հետո տեղական բիզնես խորհրդատվություն ստացած առնվազն 50 երիտասարդ;
- քոուչինգի, երիտասարդական փոխանակման ծրագրերի և բիզնես խորհրդատվությունների արդյունքում մշակված առնվազն 20 բիզնես գաղափար զբոսաշրջային ուղղվածությամբ, որոնք կհրապարակվեն ծրագրի կայքէջում ֆոնդահայթայթման համար;
- ուսումնական այց կատարած 20 երիտասարդական աշխատողներ, զբաղվածության պետական գործակալություններից և տեղական իշխանություններից ներկայացուցիչներ, ովքեր ծրագրի թեմայի վերաբերյալ հետաքրքրություն են ցուցաբերել և հետագա հանդիպումների միջոցով առավելագույնի են հասցրել ուսումնական այցի արդյունքները;
- հեշտ կիրառվող և օգտագործվող կայքէջ՝ ծրագրի արդյունքների խթանման, բիզնես գաղափարների ֆոնդահայթայթման, ինչպես նաև երիտասարդներին և երիտասարդական աշխատողներին հարթակ ծառայելու համար:
Իրականացնող գործընկերներ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ՝ Հայաստան
«ԼԱԳ Վալլիս Կոլապիս» ՀԿ՝ Խորվաթիա
«Դրոնի» երիտասարդական ասոցիացիա՝ Վրաստան
«Եվրոպական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ՝ Ուկրաինա
«Գլոբ» ՀԿ՝ Չեխիա