ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ | ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՕԳՆԱԿԱՆ

ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ հանրային կապերի պատասխանատուի օգնական

ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԱՅՐԸ՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն (Շահումյան 69, ք․ Գյումրի)

ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Հանրային կապերի պատասխանատուի առօրյա գործերի կազմակերպման աջակցություն

ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Կես դրույք (25 ժամ/շաբաթ), երեքշաբթիից շաբաթ, 6 ամիս (երկարացման հնարավորությամբ)

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Հանրային կապերի պատասխանատու

ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՍԿԻԶԲԸ՝ Հունիսի 10, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Աջակցել կազմակերպության արտաքին հաղորդակցության կանոնակարգի մշակմանը, թարմացմանն ու իրականացման աշխատանքներին,
  • Աջակցել Կազմակերպության տեղեկատվական և ներկայացուցչական նյութերի պատրաստման աշխատանքներին,
  • Աջակցել ծրագրային տեղեկատվական միջոցների ու միջոցառումների կազմակերպման աշխատանքներին,
  • Աջակցել Կազմակերպության տարեկան հաշվետվության պատրաստման ու վերջինիս ներկայացման միջոցառման կազմակերպման աշխատանքներին,
  • Աջակցել Կազմակերպության վեբ կայքի ու սոցիալական ցանցերի կառավարման աշխատանքներին (Ֆեյսբուք, Ինստագրամ, ՅուԹուբ, Թվիթեր, Լինկդին),
  • Աջակցել  ԶԼՄ-ների կոնտակտային բազայի պատրաստման և թարմացման աշխատանքներին
  • Ապահովել Կազմակերպության արտաքին ներկայացուցչությունը,
  • Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
  • Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
  • Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,
  • Անհրաժեշտության դեպքում ստանձնել Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Գրաֆիկ դիզայնի միջին մակարդակի գիտելիքներ
  • Սոցիալական մեդիա վարման միջին մակարդակի գիտելիքներ
  • Լուսանկարահանման հմտություններ
  • Հաղորդակցման հմտություններ (բանավոր և գրավոր),
  • Լեզվական հմտություններ (հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն),
  • Ճշտապահության և պատասխանատվության բարձր հատկանիշներ,
  • Թիմում աշխատելու հմտություններ։

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում, Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև Մայիսի 31֊ը, ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական և շարժառիթային նամակ hr@yic.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Հանրային կապերի պատասխանատուի օգնական»:

Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Հարցերի և մանրամասների համար զանգահարեք Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 919197