«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2008 թվականին Գյումրիում՝ գործունեության հիմքում ունենալով երիտասարդական նախաձեռնությունների և ակտիվ մասնակցության խրախուսման միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացման և համայնքի զարգացման գաղափարը։
2008 թ.-ից ԵՆԿ-ն խթանում է երիտասարդների զարգացմանը` հասնելու իրենց լիարժեք ներուժին` կենտրոնախույզ (աութրիչ) և կենտրոնահեն աշխատանքով, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթական, սոցիալական ու մշակութային գործունեությամբ։
Ամեն տարի ավելի քան 200 երիտասարդ սովորում է ինչպես մասնակցել տեղական որոշումների կայացման գործընթացներին, որոնք անմիջականորեն ազդում են իրենց վրա, ստանում է կամավորական կարևոր հնարավորություններ, որոնք նպաստում են սոցիալական համախմբվածությանն ու համերաշխությանը, և ներգրավում է այնպիսի ծրագրերի մեջ, որոնք տալիս են աշխատունակության արդյունավետ կարողություններ։
Հաշվի առնելով հավասարության և արդարության սկզբունքները՝ ԵՆԿ երիտասարդական գործունեությունը բաց է Հայաստանում ապրող ցանկացած երիտասարդի համար:
Երիտասարդները կարող են մասնակցել լեզուների ակումբների, աշխատարանների, տեղական և միջազգային փոխանակման ծրագրերի, ճամբարների, դասընթացների, ուսումնական այցերի, պրակտիկայի հնարավորությունների, հետազոտական ուսումնասիրությունների և շահերի պաշտպանության արշավների դեռահասների և երիտասարդների համար:
ԵՆԿ ՀԿ-ն այժմ ունի երկու բաց երիտասարդական կենտրոն. «Գյումրու երիտասարդների տունը» բացվել է 2018 թ․-ին` Եվրոպական միության և Գյումրու համայնքապետարանի հետ համագործակցությամբ, իսկ «Սպիտակի երիտասարդների տունը»՝ 2020 թ․-ին` Յունիսեֆի և Սպիտակի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:
ԵՆԿ-ի տեսլականը՝
Արժեք ստեղծող երիտասարդ
ԵՆԿ–ի առաքելությունը`
Նպաստել երիտասարդի կայացմանը՝ որպես մրցունակ, նախաձեռնող, պատասխանատու անհատ և քաղաքացի։
ԵՆԿ գործունեության հիմնական ուղղությունները`
- Աջակցել երիտասարդների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը.
- զարգացնել առողջ ապրելակերպի մշակույթը երիտասարդության շրջանում,
- մեծացնել երիտասարդության մասնակցությունը մշակութային կյանքում,
- բարձրացնել երիտասարդների մրցունակությունը աշխատաշուկայում:
- ներգրավել երիտասարդներին շարունակական ոչ ֆորմալ կրթական
գործընթացներում - Խթանել երիտասարդների նախաձեռնողականությունը.
- մեծացնել երիտասարդների դերը հասարակական հիմնախնդիրների լուծման գործում,
- աջակցել երիտասարդների նորարար գաղափարների իրականացմանը
- զարգացնել կամավորության մշակույթը երիտասարդության շրջանում: