ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ «ՀԱՅՐՍ» ԹԵՄԱՅՈՎ

                                     

 

 

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, Տղամարդկանց միջազգային օրվան (նոյեմբերի 19) ընդառաջ հայտարարում է «Հայրս» խորագրով շարադրությունների մրցույթ։

«Հայրս» խորագրով շարադրությունների մրցույթի նպատակն է ընդգծել ընտանիքում և երեխաների դաստիարակության մեջ հոր դերի կարևորությունը։

Ովքե՞ր կարող են մասնակցել

Մրցույթին կարող են մասնակցել 13-16 տարեկան պատանիները՝ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերից։ Մրցույթի մասնակիցները շարադրության միջոցով պետք է ներկայացնեն հոր դերի կարևորությունը ընտանիքում։

Դիմելու ընթացակարգ   

Շարադրությունը պետք է ներկայացնել Arial տառատեսակով, 11 տառաչափով, և այն չպետք է գերազանցի 250 բառը:

Շարադրությունը Word ձևաչափով պետք է ուղարկել yic@yic.am էլ-հասցեին։

Շարադրություններն ուղարկելու վերջնաժամկետն է 2022 թվականի նոյեմբերի 13-ը, ժամը 20։00-ն։ yic@yic.am էլ. փոստին ուղարկված նամակի վերնագրի տողում հարկավոր է նշել՝ «Շարադրությունների մրցույթ»։

Ժամկետից ուշ և տեխնիկական պահանջներին չհամապատասխանող շարադրությունները չեն դիտարկվի։

Մրցանակների հանձնումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ Տղամարդկանց միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ:

 

Մրցանակներ

  • Լավագույն երեք շարադրությունների հեղինակները կստանան պատվոգրեր և մրցանակներ։
  • Լավագույն երեք շարադրությունների հեղինակներնը, իրենց ընտանիքի անդամների հետ, կհրավիրվեն ներկա գտնվելու նոյեմբերի 19-ին Գյումրիում կայանալիք միջոցառմանը։
  • Լավագույն երեք շարադրությունները կհրապարակվեն կազմակերպությունների պաշտոնական կայքերում և սոցիալական էջերում։

 

Ընտրության գործընթաց

Շարադրությունները գնահատվելու են հանձնաժողովի կողմից հետևյալ չափանիշների հիման վրա.

  1. Թեմայի ամենատպավորիչ ներկայացում, 
  2. Ուղղագրական և շարահյուսական կանոնների պահպանում։

 

***

«Հայրս» խորագրով շարադրությունների մրցույթն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։

Ծրագիրը մեկնարկել է 2020 թ.-ին և իրականացվում է Արևելյան գործընկերության վեց երկրներում։ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում ծրագիրն իրականացնող հիմնական գործընկերներից է և ծրագրի շրջանակներում աշխատում է ԵՄ թիրախ երեք մարզում՝ Շիրակ, Լոռի և Տավուշ։