*Միջազգային սեմինար Հայաստանում*

 

Անվանումը՝ “Linking Bridges-Building Networks”
Վայրը՝ Գյումրի-Վանաձոր-Երևան-Գորիս-Տաթև, Հայաստան
Օրերը՝ Հոկտեմբերի 6-13, 2015

Ծրագիրը նախատեսված է Եվրոպական կամավորական ծառայության ծրագրերի համակարգողների, մենթորների և ԵԿԾ կամավորներին աջակցող անձանց համար: Ծրագրի նպատակն է ԵԿԾ հյուրընկալող և ուղարկող կազմակերպությունների միջև խթանել համագործակցությունն ու գործընկերությունը՝ փորձի փոխանակման, ԵԿԾ ծրագրերի կառավարման որակի բարձրացման ու նորարության տարածման միջոցով:

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Դիմելու վերջնաժամկետն է ս/թ սեպտեմբերի 20-ը՝ ժ. 15:00-ն:
Հավելյալ հարցերի համար կարող եք դիմել Ռեբեկա Հովհաննիսյանին rebecca.hovhannisyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 կամ 0312 69497 հեռախոսահամարներով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից) :

*Մասնակիցները պետք է լինեն առնվազն 18 տարեկան:

*Ծրագրին կարող են դիմել մասնակիցներ Հայաստանից, Մոլդովայից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Հունաստանից:

Ծրագրի տեղեկատուն ստանալու համար կարող եք դիմել Ռեբեկա Հովհաննիսյանին հետևյալ էլ.հասցեով rebecca.hovhannisyan@yic.am
 

Դիմել ծրագրին