ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ

mobilityYICԱՆՎԱՆՈՒՄԸ՝  «Пропаганда и продвижения чтения на пространстве СНГ»

ՎԱՅՐԸ՝ Դուշանբե, Տաջիկստան

ՕՐԵՐԸ՝ Հունիսի 23-30, 2019

 

 

 

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է`

  • մշակել մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն երիտասարդների շրջանում ընթերցանության խթանմանն ու տարածմանը,
  • երիտասարդական կազմակերպությունների միջև փորձի փոխանակում՝ ընթերցանության խթանման և գրադարաններից օգտվելու վերաբերյալ,
  • ներկայացած մասնակիցների և կազմակերպությունների միջև համագործակցության հաստատում երիտասարդական և կամավորական աշխատանքների շուրջ:

 

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-30 տարեկան ակտիվ երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, գրադարանավարներ, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր ունեն կամավորական աշխատանքի փորձ և ակտիվ ներգրավվածություն համայնքի կյանքում:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից։

 

Ծրագրի աշխատանքային լեզուն ՌՈՒՍԵՐԵՆՆ Է:

Ծրագիրը հոգում է կացության, սննդի և ճանապարհի ծախսերն ամբողջությամբ:

 

Դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է՝ ս/թ ապրիլի 20-ը, ժ. 18:00-ն:

 

Ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ծրագրի տեղեկատուից։

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):