ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «Волонтёрство в деле сохранения культурного наследия на пространстве СНГ»
ՎԱՅՐԸ՝ Դուշանբե, Տաջիկստան
ՕՐԵՐԸ՝ Մայիսի 13-19, 2018
ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է`
- մշակել կամավորությունը խթանող ծրագիր մշակութային ժառանգության պահպանման ոլորտում,
- ստեղծել մեխանիզմներ երիտասարդության շրջանում կամավորության խթանման և տարածման համար,
- ներգրավել երիտասարդների համամարդկային արժեքների զարգացման և հաստատման գործընթացում
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-28 տարեկան ակտիվ երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր ունեն կամավորական աշխատանքի փորձ և ակտիվ ներգրավվածություն համայնքի մշակութային կյանքում:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
- 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից։
Ծրագրի աշխատանքային լեզուն ՌՈՒՍԵՐԵՆՆ Է:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է՝ ս/թ մարտի 22-ը, ժ. 18:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):