ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ALLin
ՎԱՅՐԸ՝ Պիլիժմարոտ, Հունգարիա
ՕՐԵՐԸ՝ օգոստոսի 26 — սեպտեմբերի 2, 2018
ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է
- ուսումնասիրել մարդու իրավունքներն ու դրա կարևորությունը բազմաշերտ հասարակության մեջ
- հնարավորություն ընձեռել երիտասարդներին՝ ձեռք բերելու միջմշակութային հմտություններ
- հասկանալ մեր դերը ներառական հասարակության ստեղծման գործում՝ հարգելով հանդուրժողականությունը, հավասարությունը, ազատությունն ու բազմազանությունը
- նախաձեռնել մեր իրականությանը համահունչ շարժում հանուն ներառական հասարակության, որը դեմ դուրս կգա ատելության խոսքին ինչպես առցանց հարթակներում, այնպես էլ իրական կյանքում
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-24 տարեկան երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքները մարդու իրավունքների ու ներառականության վերաբերյալ, ինչպես նաև ձեռք բերել միջմշակութային փորձառություն:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
- 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հունիսի 30—ը, ժամը 18:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):