ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԹԵՄԱՅՈՎ

1a4ea9_8ee7ddb620a247e89d7d322930f489f0-mv2ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Eurovisions
ՎԱՅՐԸ՝ Սավինիո (Բոլոնիա), Իտալիա
ՕՐԵՐԸ՝ հոկտեմբերի 17-24, 2017

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է երաժշտության թեմայի շուրջ համախմբել երիտասարդների, ովքեր ունենալով սահմանափակ հնարավորություններ, ծրագրի ընթացքում կզինվեն նոր հմտություններով և կսովորեն իրենց ունակություններն օգտագործել աշխատաշուկայում: Ծրագրի ընթացքում մասնակիցները կփոխանակվեն երաժշտական և ՏՏ հմտություններով, կծանոթանան միմյանց մշակույթներին, կքննարկեն գյուղական կյանքի և այնտեղ ստեղծագործելու, ինչպես նաև «Էրազմուս +» ծրագրի հնարավորությունների մասին:

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ և երիտասարդ առաջնորդներ, ովքեր ունեն երաժշտական հմտություններ (սիրողական, պրոֆեսիոնալ և ինքնուսուց), իսկ ՏՀՏ գիտելիքների իմացությունը կդիտվի առավելություն:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝  20 եվրո:

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հուլիսի 16-ը, ժ. 13:00-ն:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):

Ծրագրի տեղեկատու