ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Being Green
ՎԱՅՐԸ՝ Սումի, Ուկրաինա
ՕՐԵՐԸ՝ հունիսի 02-11, 2017
ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
-Խթանել բնության և բնապահպանության նկատմամբ սերը երիտասարդների շրջանում
-Խթանել երիտասարդների ակտիվ քաղաքացիությունը և նպաստել եվրոպական քաղաքացիության վերաբերյալ նրանց պատկերացումների ձևավորմանը
-Խթանել տարբեր ազգությունների միջև հանդուրժողականությունը
-Ստեղծել հարթակ միջմշակութային երկխոսության և փոխըմբռնման համար
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ՝ 18-25 տարեկան, բնապահպանության թեմայով աշխատող կամ այդ ոլորտով հետաքրքրվող երիտասարդական աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 15 եվրո:
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ ապրիլի 30-ը, ժ. 18:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):