Միջազգային դասընթաց Չեխիայում

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ “Prevention radicalism through non-formal education”
ՎԱՅՐԸ՝ Իվանչիցե, Չեխիա
ՕՐԵՐԸ՝ դեկտեմբեր 2-10, 2016

Ծրագրի գլխավոր նպատակն է զինել երիտասարդական աշխատողներին համապատախան կարողություններով և գործիքներով, որոնք հնարավորություն կտան ոչ-ֆորմալ կրթությունն օգտագործել երիտասարդների շրջանում արմատականության և ահաբեկչության կանխարգելման համար: Այդ նպատակով, դասընթացի ընթացքում անդրադարձ կկատարվի արմատականության և ահաբեկչության տեսական հիմքերին և դրանց ներգործությանը երիտասարդների գիտակցության վրա: Ծրագրի խնդիրներից է ոչ-ֆորմալ կրթության միջոցով սոցիալական բացասական երևույթների հաղթահարման միջոցների մասին իրազեկության բարձրացումն ու լավագույն փորձի փոխանակումը:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը, որը կրող եք տեսնել հետևյալ հղման ներքո` այստեղ

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է:

Դիմորդները պետք է լինեն առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, ովքեր անմիջապես աշխատանք ենք կատարում փախստական, ազգային փոքրամասնությունների և ներքին տեղահանված երիտաարդների հետ:

Դիմելու վերջնաժամկետն է ս/թ սեպտեմբերի 25-ը, ժ. 18:00-ն:

Հավելյալ հարցերի համար կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 կամ 0312 69497 հեռախոսահամարներով` (բացի երկուշաբթի և կիրակի օրերից):