*Միջազգային դասընթաց Հայաստանում*

    

Անվանումը՝ “New Qualities — Better Results”
Վայրը՝  Թորոս, Հայաստան  
Օրերը՝ հոկտեմբերի 20-27,  2015

Ծրագիրը նախատեսված է երիտասարդ առաջնորդների, երիտասարդական ոլորտի աշխատողների համար, ովքեր աշխատում են անմիջապես երիտասարդների հետ և  ցանկանում են զարգացնել իրենց կարողությունները անհատական երիտասարդական աշխատանքում և ստեղծել միջազգային համագործակցություն երիտասարդական` աշխատանքի ոլորտում: «Կոնֆլիկտների հաղթահարումը երիտասարդական աշխատանքում»թեմայով միջազգային դասընթացի նպատակն է երիտասարդական աշխատողներին տալ հմտություններ, որոնք անհրաժեշտ են երիտասարդական աշխատանքում կոնֆլիկտների հանգուցալուծման ժամանակ կառուցողական և համակարգված մոտեցում ցուցաբերելու համար: 

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է: 

*Մասնակիցները պետք է լինեն առնվազն 18 տարեկան:

Դիմելու վերջնաժամկետն է ս/թ հոկտեմբերի 7-ը, ժ. 12:00-ն:

Հավելյալ հարցերի համար կարող եք  դիմել Գայանե Առաքելյանին gayane.arakelyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 կամ 0312 69497 հեռախոսահամարներով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից): 

Ծրագրի տեղեկատուն ստանալու համար կարող եք դիմել Գայանե Առաքելյանին հետևյալ էլ.հասցեով gayane.arakelyan@yic.am.
 

Դիմել ծրագրին