ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՅՈՎ

mobilityYICԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Show Up! Best Practices on Increasing Visibility of Youth Work

ՎԱՅՐԸ՝ Քոբուլեթի, Վրաստան

ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 2-8, 2018

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է  

  • Խթանել երիտասարդական ոլորտում ներգրավված կազմակերպությունների տեսանելությունը
  • Ծանոթացնել մեթոդների, որոնք կօգնեն արդյունավետ տարածել ծրագրի արդյունքները
  • Կիսվել սոցիալական մեդիայի և PR ռազմավարության հաջողված մեթոդներով
  • Զարգացնել հմտությունները լոգոների և ապրանքանիշերի ձևավորման գործում
  • Զարգացնել մասնակիցների աշխատունակությունը՝ մեդիայի և ՏՏ ոլորտի հմտությունների միջոցով
  • Բարձրացնել ցանցային համագործակցությունը ԵՄ անդամ և հարևան երկրների երիտասարդական ոլորտում ակտիվ հասարակական կազմակերպությունների միջև:

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, դասընթացավարներ, ՀԿ ներկայացուցիչներ, ովքեր աշխատում կամ կամավորություն են անում երիտասարդական ոլորտում:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:

 

Ըստ Էրազմուս+ ծրագրի կանոնների՝ մասնակիցների կացությունը, սնունդը հոգում է ծրագիրը, իսկ ճանապարհածախսը փոխհատուցվում է ներկայացրած տոմսերի հիման վրա:

 

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

 

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ օգոստոսի 17ը, ժամը 18:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):