ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ և ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՎԱՅՐԸ՝ Ածկուրի, Վրաստան
ՕՐԵՐԸ՝ հուլիսի 12-22, 2018
ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է
- Բարձրացնել մասնակիցների տեղեկացվածությունը էմոցիոնալ ինտելեկտի մասին՝ որպես անհրաժեշտ կարողություն անձնական և սոցիալական բարեկեցության համար, ինչպես նաև երիտասարդական աշխատանքում օգտագործվող գործիք՝ ուղղված երիտասարդների հզորացմանը,
- դասընթացի ընթացքում ուսումնասիրել և արտացոլել սեփական (մասնակիցների) էմոցիոնալ ինտելեկտի հմտությունները իրական կյանքի տարբեր իրավիճակներում՝ շփվելով մյուս մասնակիցների հետ և ուղևորվելով երկօրյա լեռնային արշավի,
- բացահայտել երիտասարդական աշխատանքում և երիտասարդների շրջանում էմոցիոնալ ինտելեկտի կիրառման բացերը, որոնք խոչընդոտում են անձնական և սոցիալական զարգացմանը, և գտնել եղանակներ դրանք բարելավելու համար։
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդ աշխատողներ և առաջնորդներ, լրացուցիչ ուսումնական ծրագրերի կազմակերպիչներ, հավասարը հավասարին ուսուցանողներ, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց էմոցիոնալ ինտելեկտի կարողությունները և առավել շատ կիրառել ոչ-ֆորմալ կրթության մեթոդներ, որոնք իրականացվում են բնության գրկում և բնությունից սովորելով։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
- 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
Ուշադրություն: Յուրաքանչյուր երկրի խումբ (բաղկացած 3 մասնակցից) պետք է ծրագրին մեկնեն սեփական վրանով, քնապարկով և արշավային ներքնակով: Հավելյալ տեղեկատվություն կարող եք ձեռք բերել ներկայացված տեղեկատուից։
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ մայիսի 12-ը, ժամը 18:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):