ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԹԵՄԱՅՈՎ
ՎԱՅՐԸ՝ Բրատինա, Խորվաթիա
ՕՐԵՐԸ՝ մարտի 20-27, 2018
ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ՝
- աջակցել երիտասարդների և երիտասարդական աշխատողների մասնագիտական զարգացմանը,
- խթանել միջմշակութային և միջկրոնական երկխոսությանը,
- խթանել սոցիալական ներգրավվածությունն ու համերաշխությունը` փախստականների և հասարակության բոլոր մյուս խմբերի նկատմամբ,
- խրախուսել բազմազանությունը, հանդուրժողականությունը և մարդու իրավունքները:
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, ակտիվ երիտասարդներ և երիտասարդ առաջնորդներ, ովքեր աշխատում են միգրանտների, մարգինալացված կամ սակավ հնարավորություններով երիտասարդների հետ։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
- 50 եվրո
Մասնակցության վճարը ԵՆԿ ՀԿ անդամների և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուների համար կազմում է 30 եվրո:
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ փետրվարի 8-ը, ժ. 18:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):