ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Participation laboratory: using Erasmus Plus projects to promote real Participation
ՎԱՅՐԸ՝ Դաուգիրդիշկես, Լիտվա
ՕՐԵՐԸ՝ մարտ 14-21, 2017
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ՝
— մասնակիցներին հաղորդել հիմնարար գիտելիքներ սահմանափակ հնարավորություններով մարգինալացված և գործազուրկ երիտասարդների հետ աշխատանքի վերաբերյալ,
— զարգացնել մասնակիցների ծրագրային հմտությունները, զինել գործնական հմտություններով և մեթոդներով,
— ստեղծել հարթակ նոր համագործակցություններ և նոր ծրագրեր իրականացնելու համար։
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ՝ 18 տարին լրացած երիտասարդական աշխատանքի ոլորտում փորձառու և երիտասարդների տարբեր խմբերի հետ աշխատանքի փորձառություն ունեցող երիտասարդական աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
— ուսանողների համար 15 եվրոյին համարժեք ՀՀ դրամ,
— այլ դեպքերում 25 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հունվարի 26-ը, ժ. 18:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 կամ 0312 69497 հեռախոսահամարներով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):