ՄԻԱՑԵ՛Ք ՔԱՅԼԵՐԹԻՆ ԵՎ ՀԵԾԱՆՎԱԵՐԹԻՆ ։)
Երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է քայլերթ և հեծանվաերթ, որի նպատակն է երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանումը և հասարակության մեջ վերջիններիս դերի բարձրացումը։
Երթը մեկնարկելու է օգոստոսի 11-ին ժամը 15։30-ին Շառլ Անզնավուրի անվան հրապարակից և ավարտվելու է թատերական հրապարակում։
Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են և ունեն հեծանիվներ, կարող են միանալ հեծանվաերթին
Իսկ, եթե չունեք հեծանիվ, սիրով հրավիրում ենք միանալու քայլերթին
Բարձր տրամադրությունը, գունեղ երիտասարդական ոգին ու հաճելի երաժշտությունը երաշխավորվում են։
Շտապեք լրացնել դիմում-հայտը և դառնալ այդ գեղեցիկ օրվա մասնակիցներից մեկը:
Գրանցվելու վերջնաժամկետն է ս/թ օգոստոսի 5-ը, մինչև 18։00-ն։
Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):