Ղայդով նախաձեռնություն 2016

Կամավորության միջազգային օրվա կապակցությամբ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն արդեն ավանդական դարձած «Ղայդով նախաձեռնության» շրջանակներում հերթական անգամ հայտարարում է կամավորությունը խրախուսող թազա նախաձեռնությունների մրցույթ:
«Ղայդով նախաձեռնության» նպատակն է խրախուսել կամավորությունը և երիտասարդական նախաձեռնությունները Շիրակի մարզում:
Մրցույթին կռնան դիմեն շիրակցի թասիբով և՛ անհատներ, և՛ ոչ-ֆորմալ խմբեր, և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, ովքեր պատրաստակամ են ափալ-թափալ նախապատրաստվել, կազմակերպել և իրականացնել իրենց մեկօրյա ղայդով, համով-հոտով ու նորարար նախաձեռնությունները, որի համար ԵՆԿ-ն կտրամադրի քանիմ մանեթ փարա` 70.000 դրամ:
Ձեր ղայդին նախաձեռնությունը ներկայացնելու համար պդի լրացնեք թիքեմ դիմում-հայտը ԸՍՏԵՂ

 

Նախաձեռնությունների ներկայացման վերջնաժամկետն է ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ը, ժամը 15:00-ն:
Արդյունքների մասին խաբար կենենք էս տարվա դեկտեմբերի 3-ին մինչև օրվա վերջ:

*Հա, չմոռանաք, որ նախաձեռնությունը պդի իրականացվի դեկտեմբերի 5-ին` Կամավորության միջազգային օրը:

Հարցերի և մանրամասների համար կռնաք արխային զանգեք  095 91 91 97, 0312 6 94 97 հեռախոսահամարներով՝ բացի կիրակի և երկուշաբթի օրերից: