Ձեռագործ ակումբ

15078982_1340595895973843_6842411695792001302_n

Ունե՞ք վառ երևակայություն, սիրու՞մ եք հետաքրքիր իրեր պատրաստել, ուրեմն սա հենց ձեզ համար է:
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն սկսում է ձեռագործ նոր ակումբը, որը հնարավորություն է տալիս իրականություն դարձնել հետաքրքրիր մտքերը՝ գործի դնելով ստեղծագործ երևակայությունը, այդպիսով ստեղծելով հետաքրքիր ձեռագործ աշխատանքներ:
Ակումբը վարելու են ԵՆԿ ՀԿ-ի միջազգային կամավորներ գերմանացի Էլինա Բենզը և դանիացի Քրիստիան Քենսմարկը:
Շտապեք մասնակեցել ակումբի ձմռան թեմայով առաջին հանդիպմանը, որի ընթացքում պատրաստելու ենք ձեռքի լապտեր:
Ակումբին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել առցանց՝ հետևյալ հղումով` այստեղ

Հարցերի դեպքում զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):
Առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, ժամը 16:00-ին ԵՆԿ ՀԿ գրասենյակում: