«Հայաստանում տերևների և բույսերի մնացորդների այրում ու հողերի դեգրադացիա» թեմայով առցանց հանդիպում-քննարկում

✅ Ս․թ․ հունվարի 16-ին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի կողմից իրականացվեց «Հայաստանում տերևների և բույսերի մնացորդների այրում ու հողերի դեգրադացիա» թեմայով առցանց հանդիպում-քննարկում։
🍂 Հանդիպման ընթացքում ներկայացվել է «Հայաստանում տերևների և բույսերի մնացորդների այրում ու հողերի դեգրադացիա» թեմայով քաղաքականության վերլուծության նախնական տարբերակը, որին հաջորդել է թեմատիկ քննարկում-զրույց։
Հանդիպմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ, պետական և ՏԻՄ ներկայացուցիչներ, բնապահպանական, երիտասարդական և հասարակական կազմակերպություններ, երիտասարդական խորհուրդներ, ոչ ֆորմալ խմբեր, ոլորտային մասնագետներ։
📌 Հանդիպումը իրականացվել է «EmpowerYouth. Երիտասարդներին հուզող հարցերի շուրջ որոշումների կայացման գործում երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» Էրազմուս+ ծրագրի շրաջանակներում, որը իրականացվում է Ռումինիայի Եվրոպական քաղաքականության կենտրոնի (Ռումինիա) կողﬕց՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի (Հայաստան), Եվրոպական հարցերի հետազոտությունների և շահերի պաշտպանության կենտրոնի (Մոլդովա) և «Ատինատի» ասոցիացիայի (Վրաստան) հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։
Արտահայտված տեսակետներն ու կարծիքները, սակայն, պատկանում են միայն հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ համընկնեն Եվրոպական միության կամ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) տեսակետներին: Ո´չ Եվրոպական միությունը, ո´չ էլ տրամադրող մարմինը պատասխանատվություն չեն կրում բովանդակության համար: