«Կամուրջ մշակույթների միջև»

264473_619772754722831_1290118158_nԵրբ. Հունիսի 20 — 28, 2013

Որտեղ. Վանաձոր, Հայաստան

Նպատակ. Երիտասարդներին հաղորդակցման տարածք և հնարավորություն տրամադրելն էր՝ մասնակից երկրների մշակույթին ծանոթանալու համար:

Նկարագրություն. Իննօրյա ծրագրի ընթացքում չորս մշակույթ ներկայացնող քսանչորս երիտասարդ հնարավորություն ունեցավ ներկայացնելու սեփական ազգային երաժշտությունը, պարը, ավանդույթներն ու սնունդը և ծանոթանալու մյուս երկրների համապատասխան մշակութային բաղադրիչներին:
Երիտասարդները աշխատեցին միասին ինչպես մեկ թիմ, այնպես էլ որպես խառը խմբեր՝ ավելի մոտիկից ծանոթանալու միմյանց մշակույթին, առանձնացնելու մշակութային նմանություններն ու տարբերությունները:
Ծրագիրը առաջնորդվեց ոչ-ֆորմալ կրթության սկզբունքներով՝ մասնակիցներին տալով արտահայտման լայն հնարավորություն:
Ծրագիրը տեղի ունեցավ ճամբարային տարածքում, որտեղ իրենց ամառային հանգիստն էր անցկացնում 200-ից ավելի երեխա՝ Հայաստանի տարբեր տարածքներից:
Մասնակիցները ծրագրի ավարտական միջոցառումը նվիրեցին երեխաներին՝ նրանց համար բեմադրելով հետաքրքրաշարժ մի ներկայացում՝ ուղեկցված բազմալեզու երգերով ու երաժշտությամբ:

 

17190_619773064722800_145263709_n 560009_619773171389456_1365563067_n 557863_619772678056172_1534306967_n

Տեսնել ավելին