«Կամավորությունը Հայաստանում. Իրականություն և հեռանկարներ»
Երբ. Հուլիսի 16, 2010
Նկարագրություն. 2010թ. հուլիսի 16-ին, ԵՆԿ ՀԿ-ն իրականացրեց կլոր-սեղան քննարկում` «Կամավորությունը Հայաստանում. իրականություն և հեռանկարներ» թեմայով: Քննարկումը տեղի ունեցավ Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում:
Կլոր-սեղանի ժամանակ ներկայացվեցին և քննարկվեցին Հայաստանում կամավորության վիճակի վերաբերյալ ուսումնասիրությունները, «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի և Եվորպական կամավորական ծառայության(ԵԿԾ) հնարավորությունները, Միացյալ ազգերի կազմակերպության կամավորներ ծրագրի շրջանակներում առաջարկվող կամավորական հնարավորությունները: Այնուհետև ներկայացվեց Հայաստանում «Կամավորներ ներգրավող կազմակերպությունների» ազգային ցանցը և կամավորության վերաբերյալ օրենքի շուրջ օրենսդրական գործընթացը:
Նշված թեմաներով հանդես եկան Հայաստանում ՄԱԿ-ի Կամավորական ծրագրերի պատասխանատու Սառա Սանգոյը, ԵՆԿ ՀԿ Խորհրդի նախագահ և Եվրահանձնաժողովի «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի տեղեկատվական ներկայացուցիչ Աննա Եղոյանը, ԵՆԿ ՀԿ ծրագրերի պատասխանատու և Ազգային Կամավորներ ներգրավվող կազմակերպությունների ցանցի ներկայացուցիչ Նելլի Մինասյանը և ԵՆԿ ՀԿ արվեստի և մշակութային ծրագրերի ղեկավար Ամալյա Ստեփանյանը:
Կլոր-սեղան քննարկմանը հրավիրված էին մասնակցելու Հայաստանի ակտիվ կազմակերպությունների ներկայացուցիրչներ, որոնց գործունեությունը ուղղակիորեն առնչվում է կամավորությանը: