ՓՈՐՁՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ | ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՕԳՆԱԿԱՆ

ԿԱՌՈՒՅՑ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

Հոկտեմբերի 6, 2021թ.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ

Հոկտեմբերի 16, 2021թ.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ

5-օրյա, 40 ժամ շաբաթական

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

6 ամիս

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Գրասենյակի պատասխանատու

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գրասենյակի առօրյա և ծրագրային ադմինիստրատիվ աշխատանքների իրականացում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ընդունել, գրանցել և ուղորդել գրասենյակի այցելուներին,
  • Հավաքել, խմբագրել և թարգմանել էլեկտրոնային փաստաթղթերը,
  • Կազմակերպել աշխատակազմի և/կամ ծրագրերի մասնակիցների ընդմիջումները,
  • Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
  • Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
  • Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,
  • Անհրաժեշտության դեպքում ստանձնել Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Միջնակարգ կրթություն,
  • Առնվազն վեց ամսվա կամավորության փորձ,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություններ,
  • Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • Միջմշակութային հմտություններ,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Հայերենի գերազանց և անգլերենի բավարար իմացություն,
  • Թվային գրագիտություն:

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ,
  • Պարգևավճարներ։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև 2021թ. հոկտեմբերի 6-ը ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Ադմինիստրատիվ օգնականի կամավոր/փորձնակ»:

Ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 («Արևամանուկ» շենք, 1-ին հարկ) հասցեով երեքշաբթիից շաբաթ ժամը 10:00-ից 18:00-ն։

 

Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: