Դեկտեմբերի 4-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» հետ համատեղ իրականացրեց «Կամավորների միջազգային օր-2018» ծրագիրը՝ նվիրված Կամավորների միջազգային տոնին: Ծրագրի շրջանակում անցկացվեցին հետևյալ միջոցառումները՝ Կամավորության հնարավորությունների տոնավաճառ (Volunteering Fair)՝ մասնակցությամբ կամավորական ծառայություններ մատուցող, նման հնարավորություններ ընձեռող տեղական և միջազգային կազմակերպությունների: Աշխատարաններ (Workshops)՝ հմտությունների զարգացում, փորձի ներկայացում, քննարկումներ (չ)կոնֆերանսների ձևաչափով (զուգահեռ 3 սենյակներում, յուրաքանչյուրն առավելագույնը 30 րոպե տևողությամբ, ընդամենը 6 աշխատարան)՝ մասնակցությամբ կամավորական աշխատանքներ կազմակերպողների ու ծառայություններ մատուցողների: Կամավորների ելույթներ (Volunteer Speeches)՝ հաջողության պատմություններ: Մրցանակաբաշխություն (Award)՝ «Տարվա լավագույն կամավորական նախաձեռնություն» անվանակարգում: Օրը եզրափակվեց կամավորների համար պատրաստված ոչ ֆորմալ հավաքույթով: Ծրագիրն իրականացվեց ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Erasmus+ Youth. տեղեկատվական կենտրոնի» աջակցությամբ: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում բոլոր գործընկերներին և աջակիցներին: