«Ինքդ կնիքիր»

1604853_715685805131525_676148621_nԵրբ. Հունվար 24 – 30, 2014

Որտեղ. Աղվերան, Կոտայքի մարզ

Նպատակ. Զարգացնել երիտասարդական ոլորտի աշխատակիցների հմտությունները երիտասարդներին` երիտասարդական քաղաքականության գործընթացում ներգրավելու և նրանց ակտիվ մասնակցությունը խրախուսելու համար:

Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում,Աղվերանում հյուրընկալեց միջազգային դասընթաց: Դասընթացքի ընթացքում մասնակիցներն հնարավորություն ունեցան զարգացնել իրենց գիտելիքները երիտասարդական քաղաքականության վերաբերյալ, ծանոթանալ երիտասարդական քաղաքականությանը վերաբերվող ընդհանուր դրույթներին, ձեռք բերել հմտություններ և ծանոթանալ տարբեր մեխանիզմների` որոշումների կայացման և տեղական մակարդակում երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացներին մասնակցելու համար: Դասընթացի ընթացքում մասնակիցների կողմից մշակեց առաջարկությունների փաթեթ` երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում երիտասարդներին ներգրավվելու մասին:  Առաջարկությունները ներկայացվեցին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանին, վերջինիս հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանը հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի ազգային երիտասարդական քաղաքականությունը, գործողություններն ու զարգացումները, իսկ մասնակիցները ներկայացրեցին իրենց երկրների փորձը և իրականացվող բարեփոխումները։
Դասընթացի ընթացքում մասնակիցները նաև հնարավորություն ունեցան մշակելու իրենց հետագա ծրագրերը, որոնք դասընթացի կազմակերպիչների հետևողականությամբ վերջնական տեսքի կբերվեն և կիրականացվեն մասնակիցների կողմից: Մասնակցիները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական մշակույթին և այցելել Հայաստանի տարբեր պատմական և տեսարժան վայրեր: Մասնակիցների կողմից կազմակերպած տարբեր մշակութային երեկոների և ոչ-ֆորմալ հանդիպումների շնորհիվներկյացվեցին մյուս մասնակից երկրների մշակույթները ևս:

Դասընթացը համախմբել էր 28 երիտասարդների` Հայաստանից, Թուրքիայից, Բելառուսից, Լիտվիայից, Մոլդովայից, Չեխիայից և Ուկրաինայից:

 

1016529_715686095131496_1530389935_n  1653753_715688741797898_2116967300_n  1779985_715688311797941_2027059302_n

Տեսնել ավելին