08
Նյմ 2014
Թող արեգակը պայծառ փայլի բոլորի համար
Երբ. 2012
Նկարագրություն. ԵՆԿ ՀԿ կամավոր Սյուզաննա Գալստյանը այս տարի մասնակցեց Joint Civic Education ծրագրին, որի շրջանակներում նրան և Կարինե Մխիթարյանին հնարավորություն ընձեռվեց իրականացնել «Թող արեգակը պայծառ փայլի բոլորի համար» ծրագիրը Ֆ. Նանսենի անվան գիշերօթիկ դպրոցում:
Ծրագիրը բաղկացած էր մի քանի փուլերից`
- ծանոթացում միմյանց հետ կրկեսային համարների և ինտերակտիվ խաղերի միջոցով
- սթենսիլ արթ
- ցուցահանդես
- ծրագրի ներկայացումը ԵՆԿ ՀԿ-ի գրասենյակում:
Նախաձեռնությունը այնքան էր ոգևորել երիտասարդներին, որ շատերը ցանկություն հայտնեցին միանալ և իրականացնել նախագիծը միասին: Նրանցից շատերը ԵՆԿ ՀԿ-ի տեղական և միջազգային կամավորներն էին: