ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ՍՊԻՏԱԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում գրասենյակի աշխատակից հաստիքում աշխատանքային պրակտիկա անցնելու համար: 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝  Գրասենյակի աշխատակից

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԱՅՐԸ՝  «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (Շահումյան 105, ք Սպիտակ)

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի այցելուների ընդունում, ուղղորդում և տվյալների բազաների վարում 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Կես դրույք (25 ժամ/շաբաթ), երեքշաբթիից շաբաթ (13:00-18:00)

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՍԿԻԶԲԸ՝  Հունիս  01, 2022

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Պատասխանել հեռախոսազանգերին և տրամադրել առաջնային  տեղեկատվություն,
  • Ընդունել, գրանցել և ուղղորդել կենտրոնի այցելուներին,
  • Հավաքագրել տեղեկատվություն տվյալների բազայի համար,
  • Կազմակերպել գրադարանից օգտվելու գործընթացը,
  • Աջակցել կենտրոնի վարչարարությանը,
  • Հետևել կենտրոնի կարգուկանոնին, մաքրության և  գույքի բարվոք վիճակի պահպանմանը,
  • Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
  • Ններկայացնել կատարած գործողությունների ամսական հաշվետվություն,
  • Ըստ անհրաժեշտության՝ ստանձնել այլ պարտականություններ:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Հաղորդակցման հմտություններ (բանավոր և գրավոր),
  • Պատանիների հետ աշխատելու նրբանկատություն և ցանկություն,
  • Լեզվական հմտություններ (հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն),
  • Տեխնիկական հմտություններ (համակարգչից և համացանցից օգտվելու հմտություններ, թվային տեխնոլոգիաներից օգտվելու կարողություն),
  • Ճշտապահության և պատասխանատվության բարձր հատկանիշներ,
  • Թիմում աշխատելու հմտություններ։

 

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև Մայիսի  24-ը, ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական և շարժառիթային նամակ spitakyouthhouse@yic.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Գրասենյակի աշխատակից»: Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի և մանրամասների համար զանգահարեք «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:30 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 077 05 91 97:

 

«Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ծրագիրը իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ Սպիտակի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: