ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ՓՈՒԼ 1․ ԴԱՍԸՆԹԱՑ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Peace Multipliers

ՎԱՅՐԸ՝ Հաննովեր, Գերմանիա

ՕՐԵՐԸ՝ Օգոստոսի 5 — 14, 2022

 

ՓՈՒԼ 2․ ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ՝ սեպտեմբեր — նոյեմբեր, 2022

 

ՓՈՒԼ 3․ ԱՄՓՈՓԻՉ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԵՄԻՆԱՐ

ՎԱՅՐԸ՝ Ենթակա է հաստատման

ՕՐԵՐԸ՝ Ենթակա է հաստատման

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է ամրապնդել երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդական աշխատողների կարողությունները, որոնք աշխատում են սահմանափակ հնարավորություններով և հատկապես փախստական երիտասարդների հետ, զարգացնել խաղաղության  վերաբերյալ մասնակիցների իրազեկությունն ու կարողությունները, ինչպես նաև փոխանակել լավագույն փորձը երիտասարդական աշխատանքի և կոնֆլիկտների կառավարման վերաբերյալ: 

 

ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿԻՐՆԵՐՆ ԵՆ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Կիպրոս, Գերմանիա, Լեհաստան, Իսպանիա և Ուկրաինա:

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ առնվազն 18 տարեկան ակտիվ երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ և ուսուցանողներ, ովքեր հետաքրքրված են դասընթացի թեմայով  և պատրաստակամ են ներգրավվելու ծրագրի հաջորդիվ փուլերում՝ իրականացնելով համայնքային ծրագրեր տեղական մակարդակում։ 

 

Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 3 մասնակցից:

 

ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Մասնակիցներից պահանջվում է անգլերենի միջինից բարձր իմացություն։  

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՒ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ: 
  • Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 360 եվրո։ Ճամփորդական բոլոր փաստաթղթերի տրամադրման դեպքում փոխհատուցումը կիրականացվի տեղում։ 
  • Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ մասնակիցները պարտադիր պետք է ունենան պատվաստում: Ընդունելի պատվաստանյութերն են՝ Pfizer, Janssen, Nuvaxovid, Moderna և AstraZeneca:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 50 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:  

 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը։

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հունիսի 8-ը, ժամը 23։59-ը

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):