ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Nature the youth work
1-ԻՆ ՓՈՒԼ՝ InterConnect TC: Training course targeting youth workers, youth leaders and educators
ՎԱՅՐԸ՝ Քոբուլեթի, Վրաստան
ՕՐԵՐԸ՝ 21-28 սեպտեմբերի 2024 թ․
2-ՐԴ ՓՈՒԼ՝ Youth Laboratory: Event for staff, youth workers, educators, and community members
ՎԱՅՐԸ՝ Սլունակով, Չեխիա
ՕՐԵՐԸ՝ 22-28 փետրվարի 2025 թ․
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ ստեղծել նոր գաղափարներ, որոնք վերաբերում են էկոլոգիային, կայուն զարգացմանը և էկո ապրելակերպի խնդիրներին, վերափոխել երիտասարդական կազմակերպությունների մոտեցումները՝ դեպի կայունությունն ու էկոլոգիան։
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- երիտասարդների բնապահպանական իրազեկվածությունը բարձրացնող միջոցառումների մշակում և իրականացում՝ երիտասարդական աշխատողների վերապատրաստման միջոցով, ներառյալ այնպիսի գործողություններ, որոնք ընդգծում են փոխկապակցվածության գործոնը, օրինակ՝ երիտասարդների բարեկեցությունը, առողջությունը և բնապահպանական խնդիրները;
- երիտասարդական աշխատողների վերազինումը նոր գործիքակազմով և պրակտիկայով, որը նրանք կկարողանան կիրառել երիտասարդների հետ իրենց աշխատանքում՝ խրախուսելու «գործել և փոխվել» սկզբունքը և նպաստելու ավելի էկոլոգիապես կայուն հասարակության ստեղծմանը;
- տրամադրել երիտասարդական կազմակերպությունների աշխատակազմերին, երիտասարդական աշխատողներին և ղեկավարներին էրազմուս+ ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն և նպաստել կայուն համագործակցությանը աջակցող նոր նախագծային գաղափարների ստեղծմանը:
ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԸ՝ Հայաստան, Վրաստան, Սերբիա, Լատվիա, Հյուսիսային Մակեդոնիա, Բուլղարիա և Ուկրաինա։
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝
- Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 2 մասնակցից՝ ամեն գործողության համար, որոնք ակտիվ երիտասարդական աշխատողներ են, երիտասարդական առաջնորդներ, կամավորներ, ուսուցանողներ, ծրագրի համակարգողներ և ծրագրի ղեկավարներ՝ երիտասարդական կազմակերպություններից։
- Մասնակիցներից պահանջվում է պարտաճանաչ կերպով մասնակցել ծրագրերի նախապատրաստական աշխատանքներին, իսկ ծրագրերից հետո իրականացնել լոկալ աշխատարաններ իրենց համայնքների երիտասարդների մասնակցությամբ։
- 1-ին փուլի մասնակիցներին խրախուսվում է մասնակցել նաև 2-րդ փուլին, որը, սակայն, պարտադիր պայման չէ։ Միևնույն ժամանակ, ԵՆԿ ՀԿ-ն իրավասու է փոխել 2-րդ փուլի մասնակիցներին, եթե վերջիններս չեն համապատասխանում ծրագրի պահանջներին։
- Ընտրության գործընթացում առաջնահերթություն են ունենալու ԵՆԿ ՀԿ-ի անդամները:
ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ՝ անգլերենն է և երիտասարդ մասնակիցների համար պահանջվում է լեզվի առնվազն միջին իմացություն: Թիմ լիդերը պետք է ունենա անգլերենի իմացության բարձր մակարդակ:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսի համար նախատեսված գումարը դեպի Վրաստան կազմում է 210 եվրո, որը կփոխհատուցվի ծրագրի ավարտից հետո՝ բանկային փոխանցմամբ։ Անհրաժեշտ է բոլոր ստացականները ներկայացնել կազմակերպիչներին։
- Ճանապարհածախսի համար նախատեսված գումարը դեպի Չեխիա կազմում է 360 եվրո, որը կփոխհատուցվի ծրագրի ավարտից հետո՝ բանկային փոխանցմամբ։ Անհրաժեշտ է բոլոր ստացականները ներկայացնել կազմակերպիչներին։
- Շենգենյան վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս կփոխհատուցվի ծրագրի կողմից մինչև 35 եվրո։ Փոխհատուցումը կիրականացվի ճանապարհածախսի հետ միասին:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 20 եվրո (յուրաքանչյուր ծրագրային փուլի համար)։
ԵՆԿ ՀԿ անդամները ազատված են մասնակցության վճարից:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ․ անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը՝ հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSej28iY6clW7KdWw0hXe5ce3Tmq6iSJ97TJJicVRAdcDDr_fg/viewform
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս.թ. օգոստոսի 8-ը:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի շաբաթ և կիրակի օրերի):