ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Cultu(Ru)ral Challenge
ՎԱՅՐԸ՝ Օզալջ, Խորվաթիա
ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 2-9, 2019
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է զարգացնել երիտասարդների շրջանում համերաշխությունը, մշակութային հանդուրժողականությունն ու հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ՝ միջմշակութային հաղորդակցության հմտությունների միջոցով:
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Խթանել միջմշակութային երկխոսությունը, հանդուրժողականությունը, համերաշխությունը և մարդու իրավունքները
- Զարգացնել երիտասարդների կարողությունները՝ աշխատաշուկա դուրս գալու համար
- Խթանել քաղաքացիական ակտիվությունը
- Զարգացնել երիտասարդների «soft» հմտությունները (ինքնավստահություն, հաղորդակցման հմտություններ, ապրումակցում)
- Բարձրացնել երիտասարդական աշխատանքի որակը
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան երիտասարդներ և երիտասարդական աշխատողներ, ովքեր ունեն կամավորական և հասարակական աշխատանքի փորձ:
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Խումբը բաղկացած է լինելու 5 մասնակցից և թիմի 1 լիդերից:
Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 360 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
- 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ մայիսի 28—ը, ժամը 18:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):