ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  Inclusion Quest

ՎԱՅՐԸ՝ Օգուլին, Խորվաթիա

ՕՐԵՐԸ՝ Նոյեմբերի 23-29, 2023

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է տրամադրել ոչ ֆորմալ ուսուցման հնարավորություններ մասնակիցների վերապատրաստման և ֆասիլիտացիոն հմտությունները բարելավելու համար և նպաստել երիտասարդական աշխատողների ներգրավմանը՝ համայնքին ուղղված որակյալ գործունեությանը:

 

ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝

  • Տրամադրել հարթակ սովորելու և փորձի փոխանակման համար,
  • Ներկայացնել ներառական մեթոդաբանությունը «Դասընթացավարների վերապատրաստման» ծրագրի միջոցով,
  • Իրականացնել ծրագրի արդյունքները բազմապատկող աշխատանքներ և մշակել գրքույկ:

 

Մասնակից պետություններն են՝ Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ալբանիա, Խորվաթիա, Գերմանիա, Իտալիա, Լատվիա և Իսպանիա:

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 3 մասնակցից:

Մասնակիցները պետք է լինեն առնվազն 20 տարեկան ակտիվ երիտասարդական առաջնորդներ, երիտասարդական աշխատողներ, ուսուցանողներ և դասընթացավարներ, ովքեր հետաքրքրված են ծրագրի թեմայով և պարտավորվում են ծրագրի ավարտից հետո իրականացնել ծրագրի արդյունքները բազմապատկող գործողություններ իրենց համայնքներում։

 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը:

 

ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ ԱՆԳԼԵՐԵՆՆ Է։ Մասնակիցների համար պահանջվում է անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՒ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
  • Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 360 եվրո։ Փոխհատուցումը կիրականացվի բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելուց հետո:
  • Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը կփոխհատուցվեն մինչև 250 եվրո՝ ծրագրի ավարտից հետո՝ ճանապարհածախսի հետ միասին:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 35 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ սեպտեմբերի 17-ը, ժամը 13:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):