ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՄԵԴԻԱ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Read, Analyze, Criticize, Think — REACT
ՎԱՅՐԸ՝ Կարլովաց, Խորվաթիա
ՕՐԵՐԸ՝ մայիսի 11-19, 2022
Թվային լրատվամիջոցների լայնամասշտաբ տարածվածության պայմաններում, երբ երիտասարդներն ապրում, հաղորդակցվում, սովորում, աշխատում և շփվում են միմյանց հետ այդ միջոցներով, թյուր կարծիք է ձևավորվում, որ նրանք օգտագործում են թվային գործիքները քննադատական եղանակով։ Քովիդ 19-ի համավարակը վերջին օրինակներից է, թե որքան կարևոր դեր ունի մեդիա գրագիտությունը քննադատական մտածողության հետ միասին։
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ հնարավորություն ընձեռել երիտասարդական աշխատողներին/երիտասարդական առաջնորդներին սովորեցնել երիտասարդներին լինել ավելի գիտակից լրատվամիջոցների սպառողներ՝ քննադատաբար վերլուծելով իրենց ստացած տեղեկատվությունը: Մենք ցանկանում ենք ստեղծել «հավասար գործընկերություն» երիտասարդական աշխատողների և երիտասարդների միջև, որտեղ երիտասարդական աշխատողը նա է, ով օգնում, աջակցում և ուղղորդում է երիտասարդին:
ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԸ՝ Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ուկրաինա, Լատվիա, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, Հունաստան, Պորտուգալիա և Խորվաթիա։
ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ՝
- Ծրագրին կարող են մասնակցել թեմայով հետաքրքրված և ոլորտի հետ առնչություն ունեցող 20-35 տարեկան երիտասարդական աշխատողներ և երիտասարդական առաջնորդներ, ովքեր պատրաստ են վերադարձից հետո իրենց փորձը փոխանցելու նպատակով իրականացնել հանդիպում-աշխատարաններ իրենց համայնքների երիտասարդների համար։
- Անգլերենի պահանջվող մակարդակը՝ բարձր:
- Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 3 մասնակցից:
ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝
- Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ,
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 360 եվրո։ Փոխհատուցումը կկատարվի բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով՝ ծրագրի ավարտից հետո,
- Ծրագիրը հոգում է վիզայի ծախսերը մինչև 150 եվրոյի սահմանաչափով,
- Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ պահանջվում է ամբողջական պատվաստում ոչ վաղ, քան 270 օր առաջ: Նախքան Խորվաթիա մեկնելը ՊՇՌ թեստի պարտադիր հանձնելու պահանջի դեպքում գումարը կփոխհատուցվի վիզայի և ճանապարհածախսի վճարների հետ միասին։ Խորվաթիա մուտք գործելու ընդունելի պատվաստանյութերն են՝ Pfizer, Moderna, AstaZeneca, Gamaleya, Sinopharm, Novavax, Sinovac — CoronaVac,
- Գործում է մասնակցության վճար՝ 50 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով: ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից,
- Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ մարտի 25-ը, ժամը 18։00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):