ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՄԵԴԻԱ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՎԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Privacy4youth
ՎԱՅՐԸ՝ Բակուրիանի, Վրաստան
ՕՐԵՐԸ՝ նոյեմբերի 28 – դեկտեմբերի 5, 2021
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը իրենց առցանց վարքագծի, առցանց վտանգների, թվային և անձնական տվյալների անվտանգության ու գաղտնիության մասին;
- Բարձրացնել մասնակիցների և նրանց թիրախային խմբերի մեդիա գրագիտությունը և առողջ առցանց կենսակերպը;
- Տրամադրել մեթոդներ և գործիքակազմ թվային երիտասարդական աշխատանքի վերաբերյալ և զարգացնել նորը;
- Խրախուսել երիտասարդներին օգտագործելու առցանց գործիքներ իրենց անհատական և մասնագիտական զարգացման համար, մշակել գործողությունների պլան ստացած գիտելիքները իրենց համայնքներում կիրառելու վերաբերյալ, զարգացնել ցանցային համագործակցությունը եվրոպական և հարևան երկրների կազմակերպությունների ներկայացուցիչների միջև և բարձրացնել իրազեկվածությունը Էրազմուս+ ծրագրի մասին։
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան ակտիվ երիտասարդներ, կամավորներ, սոցիալական աշխատողներ, երիտասարդական աշխատողներ և երիտասարդական առաջնորդներ, ովքեր հետաքրքրված լինելով ծրագրի թեմայով, պատրաստ են ստացած գիտելիքները գործի դնել երիտասարդների և երիտասարդական խմբերի հետ իրենց աշխատանքում։
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Հայաստանյան խումբը բաղկացած է լինելու 4 մասնակցից:
Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը դեպի Վրաստան կփոխհատուցվի մինչև 180 եվրո։ Փոխհատուցումը կարող է տեղի ունենալ բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:
*Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ առաջնահերթություն է տրվում ամբողջապես պատվաստված մասնակիցներին։ Չպատվաստված մասնակիցների դեպքում վերջիններս պարտավորվում են հոգալ ՊՇՌ թեստի վճարները (Վրաստանում գտնվելու երրորդ օրը և Հայաստան վերադառնալիս)։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
- 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ նոյեմբերի 1-ը, ժամը 23։59-ը:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):