ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՎԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Digitalization of Youth Work
ՎԱՅՐԸ՝ Բակուրիանի, Վրաստան
ՕՐԵՐԸ՝ 16-23 ապրիլի 2024
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝
- Զարգացնել երիտասարդական աշխատողների մեդիագրագիտությունը և մեդիա արտադրության գործընթացների ըմբռնումը:
- Զարգացնել երիտասարդական աշխատողների հմտություններն ու կարողությունները, որպեսզի կարողանան ավելի լավ աջակցել երիտասարդներին՝ դառնալու պատասխանատու թվային քաղաքացիներ:
- Ոչ-ֆորմալ ուսուցման հանրայնացում։
ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝ Հայաստան, Ռումինիա, Դանիա, Ֆրանսիա, Լիտվա, Պորտուգալիա, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, Ադրբեջան և Ուկրաինա։
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 3 մասնակցից:
Մասնակիցները պետք է լինեն առնվազն 18 տարեկան ակտիվ երիտասարդական առաջնորդներ, երիտասարդական աշխատողներ, ուսուցանողներ և դասընթացավարներ, ովքեր հետաքրքրված են ծրագրի թեմայով և պատրաստակամ են ծրագրի ավարտից հետո իրականացնել դասընթացի արդյունքները բազմապատկող գործողություններ իրենց համայնքներում։ Ընտրության փուլում առավելություն կտրվի ԵՆԿ ՀԿ անդամներին։
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը:
ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ ԱՆԳԼԵՐԵՆՆ Է։ Մասնակիցներից պահանջվում է անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՒ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 180 եվրո։ Փոխհատուցումը կիրականացվի բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելուց հետո:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս.թ. փետրվարի 28-ը, ժամը 23։59-ը:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի շաբաթ և կիրակի օրերի):