ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Supporting the Entrepreneurship Journey (SEJ)
ՎԱՅՐԸ՝ Ռասկաֆրիա, Մադրիդ, Իսպանիա
ՕՐԵՐԸ՝ մայիսի 10-16, 2022
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է բարձրացնել երիտասարդական աշխատողների և երիտասարդական առաջնորդների կարողությունները սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում երիտասարդներին ուղղորդելու նպատակով:
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ`
- մասնակիցներին հնարավորություն ընձեռել սովորելու ձեռնարկատիրական գործունեության հիմնական տարրերն ու հասկացությունները և պարզել, թե ինչպես աջակցել սոցիալական ձեռներեցությունը երիտասարդների շրջանում;
- հաղորդել ձեռնարկատիրական հմտություններ և ծանոթացնել «EntreComp» — ի օգտակար գործիքակազմին և դրա կիրառմանը` ծրագրերի, դասընթացների և, մասնավորապես, երիտասարդների հետ նրանց ամենօրյա աշխատանքի մշակման գործում;
- մասնակիցներին ընձեռել հարթակ իրենց կարիքները բացահայտելու և մշակելու քայլերի հաջորդականություն` երիտասարդ ձեռներեցներին աջակցելու համար;
- կենտրոնանալ փորձի փոխանցման վրա` կապել դասընթացից ստացված գիտելիքները և երիտասարդների հետ իրենց ամենօրյա աշխատանքը:
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, մենթորներ և ուսուցանողներ, ովքեր հետաքրքրված են սոցիալական ձեռնարկատիրությամբ և առօրյա աշխատանք են կատարում երիտասարդների հետ:
Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է, պահանջվում է անգլերենի լավ գիտելիքներ:
Խումբը բաղկացած է լինելու 2 մասնակցից:
Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 820 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով: Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս փոխհատուցվում է ծրագրի կողմից:
Քովիդ 19-ի համավարակով պայմանավորված՝ պահանջվում է ամբողջական դեղաչափով պատվաստում ծրագրին մեկնելուց առնվազն 14 օր առաջ: ԵՄ մուտք գործելու համար ընդունված պատվաստանյութերն են՝ Nuvaxovid, Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca, և Johnson & Johnson:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
- 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ փետրվարի 13—ը, ժամը 20:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):