ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ European values through photograms

ՎԱՅՐԸ՝ Կանտաբրիա, Իսպանիա

ՕՐԵՐԸ՝ մայիսի 11-16, 2022

 

ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝

  • Վերապատրաստել երիտասարդական աշխատողներին՝ լուսանկարչության միջոցով երիտասարդության շրջանում եվրոպական արժեքները խթանելու համար,
  • Ընդլայնել երիտասարդական աշխատողների պատկերացումները լուսանկարչության լեզվի, ներուժի, և թե ինչպես կարելի է լուսանկարչությունը օգտագործել երիտասարդների հետ աշխատանքում (ներառյալ՝ սակավ հնարավորություններով երիտասարդների հետ աշխատանքը),
  • Հաղորդել գիտելիքներ և հմտություններ երիտասարդների քննադատական մտածողության խթանման, հասարակական և քաղաքական մասնակցությունը բարձրացնելու վերաբերյալ,
  • Երիտասարդական աշխատողներին հնարավորություն ընձեռել վերապատրաստվելու և համագործակցելու այլ երիտասարդական աշխատողների հետ, ովքեր զբաղվում են արվեստի և մարդու իրավունքների միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության խթանման և երիտասարդների արմատականացման կանխարգելման ոլորտներում:

 

ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԸ՝ Հայաստան, Իսպանիա, Հունաստան, Պորտուգալիա և Սերբիա:

 

ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

  • Ծրագրին կարող են մասնակցել 18-30 տարեկան ակտիվ երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ և երիտասարդական առաջնորդներ, ովքեր շահագրգռված են պայքարել սոցիալական խտրականության դեմ, աջակցել մշակութային բազմազանությանը և պատրաստ են վերադարձից հետո իրենց փորձը փոխանցելու նպատակով իրականացնել հանդիպում-աշխատարաններ իրենց համայնքների երիտասարդների համար։
  • Լուսանկարչության տարրական հմտություններ:
  • Անգլերենի պահանջվող մակարդակը՝ լավ:
  • Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 2 մասնակցից:

 

ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝

  • Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ,
  • Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 530 եվրո։ Փոխհատուցումը կկատարվի բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով՝ ծրագրի ավարտից հետո,
  • Ծրագիրը հոգում է վիզայի ծախսերը,
  • Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ պահանջվում է ամբողջական պատվաստում ոչ վաղ, քան 270 օր առաջ: Իսպանիա մուտք գործելու ընդունելի պատվաստանյութերն են՝ Pfizer, Moderna, AstraZeneca, Covaxin, Sinovac – CoronaVac։
  • Գործում է մասնակցության վճար՝ 50 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով: ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից,
  • Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը։

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ ապրիլի 1-ը, ժամը 18։00-ն:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):