ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  Go Rural

ՎԱՅՐԸ՝  Լետուր, Իսպանիա

ՕՐԵՐԸ՝ Սեպտեմբերի 21-27, 2022

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է բարելավել բիզնես միջավայրը և մոբիլիզացնել երիտասարդներին գյուղական վայրերում՝ թվային նորարարական աշխատանքային գործիքների միջոցով:

 

ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ 

  • Ձեռք բերել հմտություններ երիտասարդների ձեռնարկատիրական և նորարարական ոգու բարձրացմանն ուղղված գործունեություն ստեղծելու համար,
  • Սովորել, թե ինչպես օգտագործել թվային գործիքներ երիտասարդների հետ և ստեղծել փորձառություններ՝ հիմնված գեյմիֆիկացիայի վրա,
  • Բարելավել երիտասարդներին անձնական աջակցություն ցուցաբերելու հմտությունները` օգտագործելով քոուչինգի մեթոդները:

 

ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ՝ Հայաստան, Հունաստան, Պորտուգալիա, Լիտվա, Մոլդովա, Ռուսաստան, Ուկրաինա, Ռումինիա և Բուլղարիա:

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը  բաղկացած է լինելու 2 մասնակցներից:

 

Մասնակիցները պետք է լինեն առնվազն 18 տարեկան փորձառու երիտասարդական աշխատողներ կամ երիտասարդական առաջնորդներ, որոնք աշխատում են երիտասարդների հետ, ովքեր պայքարում են այնպիսի մարտահրավերների դեմ, ինչպիսիք են սոցիալական բացառումը, աղքատությունը և գործազրկությունը գյուղական և ծայրամասային բնակավայրերում

 

ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ անգլերենն է և մասնակիցների համար պահանջվում է միջինից բարձր մակարդակի իմացություն

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 530 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով` ծրագրի ավարտից հետո
  • Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ նախապատվությունը կտրվի ամբողջապես պատվաստված մասնակիցներին։ Ընդունելի  պատվաստանյութերն են՝ Pfizer, AstraZeneca, Janssen, Moderna, Sinopharm, Sinovac և Covaxin։ Այն մասնակիցները, ովքեր չունեն Քովիդի 19-ի դեմ պատվաստում, պետք է թեստ հանձնեն մինչև Իսպանիա մուտք գործելը

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 50 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:  

 

Ծրագրին դիմելու համար կարող եք լրացնել առցանց ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԸ։

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հուլիսի 13ը, ժամը 23։59-ը

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):