ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Outdoor education for gender equality
ՎԱՅՐԸ՝ Բակուրիանի, Վրաստան
ՕՐԵՐԸ՝ 6-13 մարտի 2024 թ․
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ հասցեագրել գենդերային հիմքով անհավասարությունները և խտրականությունները՝ բացօթյա վարժանքների և ոչ-ֆորմալ կրթության միջոցով։
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Բարձրացնել իրազեկությունը խտրականությունների և դրանց փոխկապակցվածությունների վերաբերյալ,
- Դասընթացի մասնակիցներին տրամադրել գործիքներ գենդերային խտրականությունների և անհավասարությունների դեմ պայքարի համար,
- Վերապատրաստել մասնակիցներին՝ ներառական երիտասարդական վարժանքներ ստեղծելու համար, որոնք կլինեն ինչպես ներսի, այնպես էլ դրսի համար,
- Բարձրացնել մասնակիցների ինքնավստահությունը նոր սպորտաձևեր և վարժանքներ փորձարկելու համար:
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 3 մասնակցից, որոնք պետք է լինեն առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, ակտիվ կամավորներ և երիտասարդներ, որոնք հետաքրքրված են ծրագրի թեմայով։ Մասնակիցները պետք է դրսևորեն պատրաստակամություն ծրագրի ավարտից հետո իրենց փորձով կիսվել իրենց համայնքներում և կառույցներում։
ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ անգլերենն է և մասնակիցների համար պահանջվում է լեզվի առնվազն միջին իմացություն:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսի սահմանաչափը 180 եվրո է։ Փոխհատուցումը կիրականացվի ծրագրի ընթացքում՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:
- Մասնակիցները պարտավորվում են ձեռք բերել ճանապարհորդական ապահովագրություն ծրագրի տևողության ընթացքում։
- Հաշվի առնելով բացօթյա վարժանքները, որոնք կազմակերպվելու են ծրագրի ընթացքում, մասնակիցներին անհրաժեշտ կլինի հարմարավետ արշավական և ձմեռային կոշիկներ, ձյունապաշտպան բաճկոն և տաբատ, և այլն։
ԻՆՉՊԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ․ ծրագրին կարող եք դիմել՝ լրացնելով առցանց հայտադիմումը։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս.թ հունվարի 21-ը, ժամը 23:59-ը:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի շաբաթ և կիրակի օրերի):