ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸԹԱՑ ԲԱՑՕԹՅԱ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  Learning values

ՎԱՅՐԸ՝ Լագոդեխի, Վրաստան

ՕՐԵՐԸ՝ հուլիսի 22-31, 2022

 

ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ 

  • Անդրադառնալ արժեքներին, որոնք առաջնորդում են մեզ՝ որպես անհատների և երիտասարդական աշխատողների,
  • Փորձել տարբեր մոտեցումներ և գործիքներ՝ արժեքներ կերտելու և երիտասարդների հզորացումը խթանելու համար,
  • Պլանավորել հետագա գործողություններ՝ դասընթացից հետո փորձի փոխանակման համար,
  • Զարգացնել մասնակիցների ֆասիլիտացիայի հմտությունները ոչ-ֆորմալ ուսուցման ոլորտում։ 

 

ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ՝ Հայաստան, Վրաստան,  Լեհաստան, Լատվիա, Իսպանիա Հունաստան, Ուկրաինա և Ռուսաստանի Դաշնություն: 

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը  բաղկացած է լինելու 3 մասնակցից:

 

Մասնակիցները պետք է լինեն առնվազն 18 տարեկան ակտիվ երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, ուսուցիչներ, սոցիալական աշխատողներ կամ երիտասարդ առաջնորդներ, ովքեր հետաքրքրված են ուսումնասիրելու բացօթյա ուսուցումը և դրա ազդեցությունը երիտասարդների հոգեկան և ֆիզիկական առողջության վրա: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ  է լրացնել առցանց ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԸ։ 

 

ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ անգլերենն է և մասնակիցների համար պահանջվում է լեզվի առնվազն միջին իմացություն: 

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ: 
  • Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 180 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով` ծրագրի ավարտից հետո: 
  • Վրաստան մեկնելիս այլևս անհրաժեշտ չէ ներկայացնել Covid 19-ի դեմ պատվաստման վկայական կամ PCR բացասական թեստ:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:  

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հուլիսի 8-ը, ժամը 23։59-ը

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):