ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  FORWARD

ՎԱՅՐԸ՝ Հոլոկյո, Հունգարիա

ՕՐԵՐԸ՝ Դեկտեմբերի 9–17, 2022 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է զարգացնել երիտասարդների հմտությունները և խթանել նրանց ակտիվ քաղաքացիությունը, սոցիալական պատասխանատվությունը և հաղորդակցությունը։

 

ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝

  • Հասկանալ որոշումների կայացման գործընթացի և ակտիվ քաղաքացիության նշանակությունը,
  • Ճանաչել մարդու հիմնարար իրավունքների և բազմազանության կարևորությունը մեր հասարակություններում,
  • Հասկանալ երիտասարդների անձնական դերը ժողովրդավարական աշխարհի ստեղծման գործում՝ հարգելով այնպիսի արժեքներ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, արդարությունը, ազատությունը և բազմազանությունը:

 

ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝ Հայաստան, Հունգարիա, Իսպանիս, Թուրքիա, Մարոկո և Լիբանան: 

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 4 երիտասարդ մասնակցից և 1 թիմ լիդերից:

  • Երիտասարդ մասնակիցները պետք է լինեն 18-24 տարեկան ակտիվ երիտասարդներ, առաջնորդներ, ուսանողներ և կամավորներ, ովքեր հետաքրքրված են ծրագրի թեմայով և պարտավորվում են ծրագրի ավարտից հետո իրականացնել ծրագրի արդյունքները բազմապատկող գործողություններ իրենց համայնքներում։ Որպես երիտասարդ մասնակից ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը:
  • Թիմի լիդերը պետք է լինի առնվազն 21 տարեկան երիտասարդական առաջնորդ կամ երիտասարդական աշխատող, ով նախկինում ունեցել է ԵՆԿ միջազգային նախագծերին մասնակցելու փորձ: Թիմ լիդերը պարտավորվում է մասնակցել նաև նախապատրաստական և պլանավորման հանդիպման, որը տեղի կունենա նոյեմբերի 10-13-ը`առերես, նույն վայրում։ Որպես թիմ լիդեր ծրագրին դիմելու համար անհաժեշտ է լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը:

 

ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ ԱՆԳԼԵՐԵՆՆ Է։ Երիտասարդ մասնակիցների համար պահանջվում է անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն, իսկ թիմ լիդերի դեպքում՝ գերազանց։ 

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՒ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ: 
  • Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 360 եվրո։ Փոխհատուցումը կիրականացվի բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելուց հետո: 
  • Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս փոխհատուցվում են ծրագրի կողմից: Փոխհատուցումը կիրականացվի ճանապարհածախսի հետ միասին։
  • Ճանապարհորդական ապահովագրությունը ծրագրի օրերի ընթացքում մասնակցի պատասխանատվությունն է։ Ապահովագրություն կարելի է ձեռք բերել ՀՀ-ում գործող ցանկացած ապահովագրական ընկերությունից։
  • Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ ամբողջական պատվաստում ունեցող դիմորդներին կտրվի առաջնահերթություն: 

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 35 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:  

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ սեպտեմբերի 16-ը, ժամը 17:00-ն

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):