ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ, ՄԱՍՆԱԿՑԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ (You)th Power
ՎԱՅՐԸ՝ Դաուգիրդիշկես, Լիտվա
ՕՐԵՐԸ՝ Սեպտեմբերի 29 – հոկտեմբերի 7, 2022
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է` ներկայացնել մասնակիցներին տարբեր երկրներում երիտասարդական քաղաքականության հիմունքները, խթանել երիտասարդների նախաձեռնողականությունը՝ իրենց շրջապատում դրական փոփոխություններ բերելու համար՝ ձեռք բերած հմտությունների միջոցով:
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Զարգացնել երիտասարդների բանակցությունների վարման և շահերի պաշտպանության հմտությունները,
- Հաղորդել գիտելիքներ և հմտություններ համայնքային նախաձեռնություններ մշակելու և իրականացնելու համար,
- Խթանել երիտասարդների քաղաքական մասնակցությունը, հասկանալ երիտասարդների մասնակցության և ներկայացվածության կարևորությունը։
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 4 երիտասարդ մասնակցից և 1 թիմ լիդերից:
- Երիտասարդ մասնակիցները պետք է լինեն 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ, առաջնորդներ, ուսանողներ և կամավորներ, ովքեր հետաքրքրված են ծրագրի թեմայով։ Որպես երիտասարդ մասնակից ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը:
- Թիմի լիդերը պետք է լինի առնվազն 21 տարեկան երիտասարդական առաջնորդ, երիտասարդական աշխատող, ով նախկինում ունեցել է ԵՆԿ միջազգային նախագծերին մասնակցելու փորձ: Թիմի ղեկավարը պարտավորվում է մասնակցել նաև երկօրյա նախապատրաստական և պլանավորման հանդիպման, որը տեղի կունենա փոխանակման ծրագրից երկու շաբաթ առաջ (օրերը հստակեցվում են) նույն վայրում։ Որպես թիմ լիդեր ծրագրին դիմելու համար անհաժեշտ է լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը:
ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ ԱՆԳԼԵՐԵՆՆ Է։ Երիտասարդ մասնակիցների համար պահանջվում է անգլերենի առնվազն միջին իմացություն, իսկ թիմ լիդերի դեպքում՝ գերազանց։
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՒ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 360 եվրո։ Փոխհատուցումը կիրականացվի բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելուց հետո:
- Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս փոխհատուցվում են ծրագրի կողմից:
- Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ ամբողջական պատվաստում ունեցող դիմորդներին կտրվի առաջնահերթություն:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 35 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հունիսի 29-ը, ժամը 23:59-ը:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):