ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  Viewpoint diversity matters

ՎԱՅՐԸ՝ Օրահովիցա, Խորվաթիա

ՕՐԵՐԸ՝ Հուլիսի 27- օգոստոսի 5, 2022

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ խթանել մարդու իրավունքների և խոսքի ազատության հայեցակարգերը, անդրադառնալ «ժխտողական մշակույթի» հայեցակարգի ազդեցությանը ժողովրդավարության վրա և բազմակարծության նկատմամբ հարգանքի դրսևորմանը:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ ներբեռնելով ծրագրի տեղեկատուն:

 

ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ՝ Հայաստան, Խորվաթիա, Պորտուգալիա, Լիբանան, Վրաստան և Հյուսիսային Մակեդոնիա: 

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը  բաղկացած է լինելու 5 երիտասարդ մասնակցից և 1 թիմ լիդերից:

  • Երիտասարդ մասնակիցները պետք է լինեն 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ, ուսանողներ և կամավորներ, ովքեր հետաքրքրված են ծրագրի թեմայով և ցանկանում են սովորել ինչպես արդյունավետ կերպով հաղթահարել տարակարծությունները: Որպես երիտասարդ մասնակից ծրագրին դիմելու համար անհրաժեշտ  է լրացնել հետևյալ դիմում-հայտը։
  • Թիմի լիդերը պետք է լինի առնվազն 21 տարեկան երիտասարդական առաջնորդ, երիտասարդական աշխատող, ով նախկինում ունեցել է ԵՆԿ միջազգային նախագծերին մասնակցելու փորձ: Ծրագրին դիմելու համար թիմ լիդերի առցանց դիմում-հայտը։

 

ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է և մասնակիցների համար պահանջվում է լեզվի միջին իմացություն: Թիմ լիդերը պետք է ունենա անգլերենի իմացության բարձր մակարդակ:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ: 
  • Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 360 եվրո բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով: 
  • Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը (կարող են կազմել մինչև 160 եվրո) ևս կփոխհատուցվի ծրագրի կողմից՝ ճանապարհածախսի հետ միասին:
  • Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ նախապատվությունը կտրվի ամբողջապես պատվաստված մասնակիցներին։ Ընդունելի պատվաստանյութերն են՝ Novavax, Moderna, Pfizer, Janssen, AstraZeneca: Այն մասնակիցները, ովքեր չունեն Քովիդի 19-ի դեմ պատվաստում, պետք է թեստ հանձնեն մինչև Խորվաթիա մուտք գործելը: 

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 35 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:  

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հունիսի 4-ը, ժամը 23։59-ը

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):