ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Green Roots: Inspiring Young Europeans for more Sustainability in Rural Area
ՎԱՅՐԸ՝ Մոնտեչիլֆոնե, Մոլիզ, Իտալիա
ՕՐԵՐԸ՝ 4-12 նոյեմբերի 2024 թ․
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ բարձրացնել իրազեկությունը կայունության, կանաչ բիզնեսի և առողջ մթերքի վերաբերյալ՝ նպատակ ունենալով կառուցել ավելի կանաչ ապրելակերպ և կիսվել գյուղական վայրերի համար նորարարական լուծումներով:
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Կիսվել առողջապահության և տնային արտադրանքների մասին գիտելիքներով,
- Խթանել միջմշակութային հաղորդակցությունը և ԵՄ արժեքները,
- Հզորացնել գյուղական երիտասարդներին ավելի ներառական և կայուն հասարակություններ ստեղծելու գործում:
ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԸ՝ Հայաստան, Իտալիա, Իսպանիա, Հունաստան։
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 5 երիտասարդ մասնակցից և 1 թիմ լիդերից:
- Երիտասարդ մասնակիցները պետք է լինեն 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ, կամավորներ և ուսանողներ, նախընտրելի է գյուղական բնակավայրերից, ովքեր հետաքրքրված են կայունության և կանաչ բիզնեսի թեմայով, պատրաստ են ուսումնասիրել ծրագրի թեման և ծրագրի ավարտից հետո կիսվել իրենց փորձով իրենց տեղական համայնքներում: Ընտրության փուլում առավելություն կտրվի ԵՆԿ ՀԿ անդամներին։ Որպես երիտասարդ մասնակից ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը։
- Թիմ-լիդերը պետք է լինի 22-30 տարեկան փորձառու և կազմակերպչական հմտություններով և ծրագրի թեմայով հետաքրքրված երիտասարդական առաջնորդ կամ երիտասարդական աշխատող։ Նախապատվությունը կտրվի ԵՆԿ միջազգային նախագծերին մասնակցած կամ ԵՆԿ անդամ հանդիսացող դիմորդներին։ Որպես թիմ լիդեր ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը։
ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ՝ անգլերենն է և երիտասարդ մասնակիցների համար պահանջվում է լեզվի առնվազն միջին իմացություն: Թիմ լիդերը պետք է ունենա անգլերենի իմացության բարձր մակարդակ:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսի համար նախատեսված գումարը կազմում է 395 եվրո, որը կփոխհատուցվի ծրագրի ավարտից հետո՝ բանկային փոխանցմամբ։ Անհրաժեշտ է բոլոր ստացականները ներկայացնել կազմակերպիչներին։
- Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս կփոխհատուցվի ծրագրի կողմից մինչև 35 եվրո։ Փոխհատուցումը կիրականացվի ճանապարհածախսի հետ:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 35 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները ազատված են մասնակցության վճարից:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս.թ. սեպտեմբերի 15-ը ։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի շաբաթ և կիրակի օրերի):